
Հաշվետար-օպերատոր
Shen - Effect Group CJSC
Նկարագրություն
Շինանյութի արտադրությամբ զբաղվող խոշոր կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հաշվետար-օպերատորների, ովքեր պատասխանատու կլինեն տեղական շուկայում պատվերների ծրագրային և փաստաթղթային ձևակերպումների համար:
Պարտականություններ
- Պատվերների ընդունում, ծրագրային և թղթային ձևակերպում
- Վաճառքի վերաբերյալ պարբերական հաշվետվությունների կազմում
- Մնացորդների ստուգում, դրանց վերաբերյալ հաշվետվությունների կազմում
- Ըստ անհրաժեշտության անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների կատարում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտում
- ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն
- ՀԾ Ձեռնարկության, e-Invoicing, Excel-ի-ի լավ իմացություն
- Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Մանրունքներին ուշադրություն դարձնելու ունակություն
- Պատասխանատվության զգացում
- Թիմում աշխատելու հմտություն
Հավելյալ նշումներ
Եթե հետաքրքրված եք աշխատանքով և համապատասխանում եք վերոնշյալ պահանջներին, կարող եք դիմել՝ ուղարկելով Ձեր CV-ն նշված էլեկտրոնային հասցեին:
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: