Հաշվետար-հաշվապահ
«ԳԵՎՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
Location:
Malatia-Sebastia, Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level, Senior
Industry:
Accounting, Audit
Նկարագրություն
«ԳԵՎՄԻԿ» ՍՊ ընկերությունը փնտրում է դեղատնային և/կամ բժշկական հաստատություններում աշխատանքային փորձով հաշվետար-հաշվապահի:
Պարտականություններ
- Ապրանքանյութական արժեքների մուտքագրում ՀԾ Առևտրում.
- Ապրանքանյութական արժեքների մուտքերի և ելքերի հաշվառում.
- Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում.
- Ապրանքների շարժի, սերիաների և պիտանելիության ժամկետների մշտական վերահսկողություն.
- Պարբերական և տարեկան գույքագրումների կազմակերպում և իրականացում.
- Փաստացի ապրանքային մնացորդների համադրում հաշվապահական/ծրագրային տվյալների հետ.
- Ապրանքանյութական արժեքների հաշվառման տվյալների ճշգրտության և ամբողջականության ապահովում.
- Բանկային քաղվածքների ձևակերպում.
- Դրամարկղային գրքերի լրացում.
- ՀԴՄ-ով կատարված վաճառքների ձևակերպում և ստորագրում.
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն.
- Հաշվապահական հաշվառման տեսական և գործնական գիտելիքներ.
- ՀԾ Հաշվապահ և ՀԾ Առևտուր ծրագրերի պարտադիր իմացություն.
- Tax Service հարկային համակարգի հետ աշխատելու հմտություն.
- MS Office ծրագրերի իմացություն.
- Նոր սերնդի ՀԴՄ սարքերով աշխատելու կարողություն.
- Առնվազն 3-5 տարի աշխատանքային փորձ (դեղատնային և/կամ բժշկական հաստատություններում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն).
- Պատասխանատվություն, կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն.
- Վերլուծական մտածողություն և թվային տվյալների հետ ճշգրիտ աշխատելու կարողություն։