Get our free app. It won't take up space on your device

Հաշվետար-հաշվապահ

BioWay

Location: Erebuni, Yerevan
Employment type: Part Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Accounting, Audit
Deadline:
8/27/2026

Նկարագրություն

<<ԲիոՎեյ>> ներմուծող ընկերությունը փնտրում է հաշվետար-հաշվապահ 1C ծրագրի գերազանց իմացությամբ։


Պարտականություններ

  • Պատվերների մուտքագրում
  • Պատվերների հիման վրա բեռնագրերի կազմում
  • Ապրանքների տվյալների մուտքագրում ծրագրում
  • Պահեստային հաշվառման հետ կապված գործառնություններ
  • Հաշիվ-ապրանքագրերի և վերադարձերի դուրս գրում
  • Փաստաթղթերի ճիշտ վարում և արխիվացում
  • Բանկային քաղվածքների ձևակերպում
  • Անմիջական ղեկավարի կողմից առաջադրված այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջներ

  • Միջին մասնագիտական կրթություն
  • 1C ծրագրի իմացություն,պահեստի քանակագումարային հաշվառում
  • Համակարգչային գիտելիքներ MS Office
  • Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին
  • Ճկուն վերլուծական մտածողություն
  • Թիմում աշխատելու կարողություն


Հավելյալ նշումներ

  • Գրասենյակը գտնվում է Ք․ Երևան, Էրեբունի վարչական շրջան։
  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա ՝ 10։00-15:30:
  • Աշխատավարձը՝ ֆիքսված։


<<Բիովեյ>> ընկերությունում աշխատելով դուք կունենաք՝

  • Մասնագիտական աճ
  • Շարունակական վերապատրաստումներ
  • Մրցունակ աշխատավարձ
Company օverview
address
Address
Արցախի պողոտա 5/1
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 91 939921

«ԲԻՈՎԵՅ» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականի հունվարի 10-ին։
Մենք ներմուծում ենք միջազգային ճանաչում ունեցող պրոֆեսիոնալ վարսահարդարման բրենդներ և հանդիսանում ենք դրանց պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Մեր գործընկեր բրենդերն են՝ Concept Professional, Subrina Professional, Lasio և այլ աշխարհահռչակ ապրանքանիշեր։

«ԲԻՈՎԵՅ»-ում հավատում ենք, որ գեղեցկությունը սկսվում է առողջ և բնական մազերից։
Այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք առաջարկել միայն բարձրորակ, արդյունավետ և անվտանգ արտադրանք, որը համադրում է նորարարությունը, պրոֆեսիոնալիզմը և բնության ուժը։

Ինչու՞ ընտրել «ԲԻՈՎԵՅ»-ը որպես գործատու

• Մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ բարձր են գնահատվում պրոֆեսիոնալիզմը, նախաձեռնողականությունը և պատասխանատվությունը։
• Հավատում ենք թիմային աշխատանքի ուժին, և յուրաքանչյուր աշխատակցին դիտարկում ենք որպես մեր ընդհանուր հաջողության առանցքային մասնակից։
«ԲԻՈՎԵՅ»-ում կարևորում ենք անձնական և մասնագիտական աճը, ապահովելով իրական հնարավորություններ զարգացման և կարիերայի առաջընթացի համար։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media