
Հաշվետար / Հաշվապահ
ART-LAR
Նկարագրություն
➔ Աշխատելով ԱՐՏ-ԼԱՐ հաշվապահական ընկերությունում՝ Դուք հայտնվելու եք ջերմ, դրական և պրոֆեսիոնալ
թիմում
➔ Նման թիմում աշխատելու դեպքում Դուք մասնակցելու եք բազմաթիվ կորպորատիվ երեկույթների և տոնական
միջոցառումների
➔ Առաջադիմելու դեպքում ունենալու եք հաստիքի փոփոխություն և աշխատավարձի բարձրացում
Պարտականություններ
➔Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
➔Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր, համակարգում և արխիվացում
➔E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում
➔Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում
Պահանջներ
⇨ Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ հարակից մասնագիտությունների գծով
⇨ Հարկային և/կամ աշխատանքային օրենսգրքերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
⇨ Excel և Word ծրագրերին տիրապետելու ունակություն, 1C ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես
առավելություն,
⇨ Տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
⇨Հաշվապահական խբի ղեկավարի հաստիքի համար 1C ծրագրի իմացությունը ՊԱՐՏԱԴԻՐ Է
⇨ Թիմում աշխատելու ունակություն
⇨ Հայերեն լեզվի բացարձակ իմացություն, իսկ ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
⇨ Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
⇨Տրամաբանական մտածողություն
⇨ Նպատակին ուղղված և նոր հմտություններ սովորելու ցանկություն՝ լավագույն արդյունքների հասնելու համար
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գաֆիկը՝ հնգօրյա
Ժամերը՝ 9:00-18:00
Ընդմիջում՝ 13.00-14.00
Սրճդադարի ժամեր՝ 9.30-10.15 և 15.30-16.00
2003 թ.-ից զարգացնելով հաշվապահական հաշվառման աութսորսինգի ուղղությունը, «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերությունը ձեռք է բերել հաճախորդների հսկայական բազա: Այսօր ընկերությունը ունի ավելի քան 150 աշխատակից և 1000-ից ավելի հաճախորդ: Ընկերությունը որակով և ժամանակին մատուցում է հաշվապահական հաշվառման, իրավաբանական, կադրային հաշվառման, խորհրդատվության և 1C լուծումների ծառայություններ: 2015 թ.-ից «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ»-ը Ժենևա Գրուպ Ինթերնեյշնլ / GGI համաշխարհային հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ալյանսի էքսկլյուզիվ անդամն է Հայաստանում: Այս անդամակցումը մեզ թույլ է տալիս ընդլայնել մեր գործունեության աշխարհագրությունը՝ մեր հաճախորդներին էլ ավելի օգտակար լինելու համար: Մենք հանդիսանում ենք կապող օղակ մեր հաճախորդների և աշխարհի գրեթե 120 երկրներում գործող GGI-ի անդամների միջև, ինչով աջակցում ենք իրենց միջազգային շուկա դուրս գալու հարցում: 2016 թ.-ին ընկերությունը դարձավ Գերմանական Տնտեսական Միավորման / DWV հիմնադիր անդամներից մեկը: DWV-ի հետ միասին մենք աջակցում ենք հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը: