
Հաշվետար (դեբիտորական պարտքերի գծով)
ARGE BUSINESS LLC
Նկարագրություն
ARGE BUSINESS ընկերությունն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է ակտիվ և նպատակասլաց սկսնակ հաշվետարի:
Պարտականություններ
- Հարկային հաշիվների ստուգում և հաշվառում,
- Դեբիտորական պարտքերի վերահսկում,
- Վճարված դեբիտորական պարտքերի գրանցում 1C ծրագրում,
- Դեբիտորական պարտքերի պարբերաբար, առնվազն եռամսյակային կտրվածքով համադրում հաշվապահության տվյալների հետ,
- Բոլոր գործընթացների համապատասխան էլեկտրոնային ֆայլերի վարում։
- Դատական գործընթացների համար անհրաժեշտ հարկային հաշիվների տրամադրում՝ նշված ժամկետներում, ինչպես նաև դատական գործընթացների մասով նամակների շարժի վերահսկում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսական կամ հաշվապահության ոլորտներում,
- Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է,
- Excel -ի լավ իմացություն,
- 1C-8.3 ծրագրի իմացությունը ցանկալի է,
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Հաղորդակցման հմտություններ և թիմում աշխատելու ունակություն,
- Տրամաբանություն,
- Պայմանագրի ժամկետ՝ 1 տարի։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-18։00։
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։
ԱՌԳԵ Բիզնես ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Կազմակերպությունը ներմուծում է ճանաչված մի շարք բրենդեր, ինչպիսիք են Ariel,Tide, Pampers, Duracell, Blend-a-med, Fairy, Gillette, Head & Shoulders և այլն: