Հաշվետար
Mega Shin
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում հաշվետարի՝ գլխավոր հաշվապահի օգնականի։
Պարտականություններ
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
- Բանկային գործառնությունների ձևակերպում,
- Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում,
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- Եկամուտների, ծախսերի հաշվառում,
- Ներմուծումների մուտքագրում, ձևակերպում
- Ծրագրային բազաներում համապատասխան գործառնությունների մուտքագրում,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում,
- Կատարել Գլխավոր հաշվապահի կողմից տրվող հանձնարարությունները։
Պահանջներ
- ՀԾ Հաշվապահական ծրագրի գերազանց իմացություն,
- Բարձրագույն կրթությունը,
- Taxservice.am, Microsoft Word, Excel ծրագրերի գերազանց իմացություն,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09.00-18.00։
- Աշխատավարձը՝ 150,000-190,000 դրամ, կախված փորձից։
- Աշխատանքի վայր՝ ք.Երևան, Սեբաստիա-Լենինգրադյան խաչմերուկ, Թերլեմեզյան 2/1։
ՉԶԱՆԳԱՀԱՐԵԼ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV):
Ընկերությունը հանդիսանում է խոշոր շինանյութի ներմուծող հայաստանյան շուկայում, հանդիսանում է ТЕХНОНИКОЛЬ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը։ Ներմուծվող ապրանքների տեսականին շատ լայն է՝ իր մեջ ներառում է ջերմամեկուսիչ նյութեր, հիդրոմեկուսիչ նյութեր, տելեսկոպիկ հենակներ, լամինացված նրբատախտակ, կաղապարամածերի համար համալրող դետալներ, տանիքի փափուկ կղմինդր իր բոլոր համալրող նյութերով, սալիկի սոսինձներ, հատակի հարթեցնող նյութեր։
Տեսականու մեջ առանձնահատուկ ծավալ են կազմում օդափոխվող ֆասադների ալյումինե և փոշեներված համակարգերը իրենց բոլոր համալրող դետալներով, որոնք մշտապես առկա են պահեստում։