Հաշվետար
Էյջ Փի Էն Փրոջեքթ
Նկարագրություն
«Էյջ Փի Էն Փրոջեքթ» ՍՊԸ հաշվապահական ընկերությունը հաշվետարի թափուր հաստիքի համալրման նպատակով աշխատանքի է հրավիրում հաշվապահական գիտելիքներ ունեցող անձանց: Կդիտարկվեն նաև սկսնակ հաշվետարներ։
Պարտականություններ
- Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում,
- Կադրային հաշվառում,
- Փաստաթղթավորում,
- Պաշտոնից բխող այլ գործառույթներ:
Պահանջներ
-
կրթություն՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական
-
աշխատանքային փորձ՝ պարտադիր չէ
-
պարտադիր հմտություններ՝ MS Office Excel, Word, (ՀԾ-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)
-
ցանկալի հմտություններ՝ ընդունակ, եռանդուն՝ թիմում աշխատելու ունակությամբ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ` 09:00-18:00
Աշխատավայրը գտնվում է ք․ Երևան, Արաբկիր, Նաիրի Զարյան 22Ա հասցեում (Ռադիո Ավրորայի շենք):
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Հաշվետար»։
«Էյջ Փի Էն Փրոջեքթ» ՍՊԸ-ն մատուցում է հաշվապահական և հարկային հաշվառման որակյալ ծառայություններ բարձր որակավորում ունեցող մասնագետների օգնությամբ:
«Էյջ Փի Էն Փրոջեքթ» ՍՊԸ-ն մատուցում է հաշվապահական և հարկային հաշվառման որակյալ ծառայություններ բարձր որակավորում ունեցող մասնագետների օգնությամբ:Մեզ կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են զբաղվել փոքր և միջին բիզնեսով, սակայն համապատասխան տեղեկություն չունեն ՀՀ հաշվապահական հաշվառման և հարկային օրենքի մասին: Մեր մեծ և որակավորված թիմի` հաշվապահների և հարկային իրավախորհրդատուների ծառայություններից օգտվելը առավել մատչելի է, քան գրասենյակային հաշվապահ ունենալը: