Հաշվետար
Crowe Armenia LLC
Նկարագրություն
Քրոու Արմենիան (Crowe Armenia) Հայաստանի առաջատար աուդիտորական և խորհրդատվական ընկերություններից է և հանդիսանում է համաշխարհային Քրոու Գլոբալ (Crowe Global) ցանցի անդամ։ Ընկերությունը փնտրում է մոտիվացված և պատասխանատու հաշվետարի, ով ցանկանում է զարգացնել իր մասնագիտական հմտությունները հաշվապահության ոլորտում։
Պարտականություններ
- Կազմակերպել հաշվապահական հաշվառման փաստաթղթեր,
- Իրականացնել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- Իրականացնել հաշվապահական ծրագրում ձևակերպումներ,
- Կազմել աշխատավարձի, նպաստների, արձակուրդային հաշվարկների և այլ վճարային փաստաթղթեր,
- Պատրաստել հաշիվներ,
- Մուտքագրել բանկի քաղվածքները հաշվապահական ծրագիր,
- Կատարել Ընկերության ներքին ակտերից բխող այլ պարտականություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
- Աշխատանքային փորձ ֆինանսական հաշվառման կամ հաշվետվությունների պատրաստման ոլորտում (ցանկալի է),
- ՀԾ-հաշվապահական ծրագրի իմացություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office, մասնավորապես Excel),
- Լավ հաղորդակցման հմտություններ և թիմում աշխատելո ունակություն,
- Սովորելու և մասնագիտական աճի պատրաստակամություն,
- Համակարգչային և գրասենյակային այլ տեխնիկայի տիրապետում,
- Ծանրաբեռնված աշխատանքի պատրաստակամություն,
- Առաջադրանքների՝ ժամանակին և որակով իրականացում,
- Վերլուծական հմտություններ։
Մենք առաջարկում ենք
- Մասնագիտական աճ և շարունակական ուսուցում
- Աշխատանք փորձառու մասնագետների հետ
- Մրցունակ աշխատավարձ
- Կարիերայի զարգացման հստակ հնարավորություն
«Քրոու Արմենիա» ՍՊԸ-ն ընկերությունը, հիմնադրված 2013 թվականին, զարգանում է որպես առաջատար մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Ընկերությունը անդամակցում է Քրոու Գլոբալ միջազգային ցանցին, որն աշխարհում զբաղեցնում է իններորդ տեղը անկախ հաշվապահական և խորհրդատվական ընկերությունների շարքում։ Crowe Global-ը մատուցում է մասնագիտական ծառայություններ 130 երկրներում և ընդգրկում է 220 կազմակերպություն՝ ավելի քան 42,000 աշխատակիցներով։
«Քրոու Արմենիա» ՍՊԸ-ն-ն առաջարկում է աուդիտի, հարկային, հաշվապահական և հարակից խորհրդատվական ծառայություններ միջազգային և տեղական կազմակերպություններին, պետական և ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկություններին։
Մեր գործունեության հիմքում ընկած են մասնագիտական ամբողջականությունը, որակի նկատմամբ բարձր չափանիշները և հաճախորդակենտրոն մոտեցումը։ Որպես Քրոու Գլոբալ ցանցի լիիրավ անդամ՝ մենք համադրում ենք միջազգային փորձը տեղական շուկայի խորը ընկալման հետ՝ նպաստելով մեր գործընկերների կայուն աճին և արդյունավետությանը։