
Հաշվետար
Glasswork
Նկարագրություն
Ջրվեժում գտնվող ապակու մշակման արտադրամասում փնտրում ենք հաշվետար։
Պարտականություններ
- Ստուգում է արտադրական պատվերը և ամբողջականացնում է արտադրական պատվերի տվյալները, իրականացնում է անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը,
- Իրականացնում է ինժեներների կողմից տրամադրված արտադրական պատվերների մուտքագրումը ծրագիր,
- Մշտապես կապ է պահպանում ապակու արտադրամասի պատասխանատուների հետ,
- Մասնակցում է բաժնի աշխատանքների վերաբերյալ ժողովներին և քննարկումներին, բարձրաձայնում է խնդրահարույց հարցերը, առաջարկում է լուծումներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- 1C և Excel ծրագրերի իմացություն,
- Թիմային աշխատանք,
- Պատասխանատվություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա։
Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2
Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։