Get our free app. It won't take up space on your device

Հաշվետար

Erebuni Medical Center

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Accounting, Finance, Banking
Deadline:
7/2/2025

Նկարագրություն

«Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում հաշվետարի։

Պարտականություններ

  • Մատուցված ծառայությունների նախնական հաշվարկների իրականացում հիվանդության պատմագրերի հիման վրա,
  • Թղթային հաշիվ-ապրանքագրերի պատրաստում և տրամադրում այցելուներին կամ նրանց հարազատներին:

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Առնվազն 2+ տարվա մասնագիտական փորձ /առողջապահության ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն/,
  • Համակարգչային խորացված գիտելիքներ (ՀԾ հաշվապահ, MS Office և այլն),
  • Այցելուներին բարեկիրթ սպասարկելու ունակություն, կոնֆլիկտներից խուսափելու և հարթելու ունակություն,
  • Անալիտիկ /մաթեմատիկական/ մտածելակերպ, աշխատանքում ճշգրտություն, պրոֆեսիոնալ կասկածամտություն,
  • Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9։00-18։00։

Company օverview
address
Address
ք.Երևան Տիտոգրադյան 14
address
Number of employees
1001+
Phone
Phone
37410471100

«Էրեբունի» բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1991թ՝ «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցի հիմքի վրա: Կենտրոնն անցել է կայացման մեծ ճանապարհ և այսօր Հայաստանում խոշորագույն բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է, որն իրականացնում է կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեություն: «Էրեբունի» բժշկական կենտրոնում գործում են, անհետաձգելի բուժօգնության, ախտորոշիչ, վիրաբուժական, թերապևտիկ, սրտաբանական և սրտանոթային ինվազիվ վիրաբուժության և նյարդավիրաբուժության ծառայություններ: Կենտրոնն ունի շուրջ 100 բաժանմունք ու բաժին, ինչպես նաև ծննդատուն ու պոլիկլինիկա, ինչպես նաև Միջուկային բժշկության Եվրոպական կենտրոն: «Էրեբունի» ԲԿ ծննդատանը տարեկան ծնվում է 5.000 երեխա, պոլիկլինիկան սպասարկում է 35.000 բնակչի: Բժշկական կենտրոնն աշխատում է վերջին սերնդի ախտորոշիչ, բուժական և վիրաբուժական անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: ՀՀ կառավարության ներդրած խոշոր և ռազմավարական ծրագրերը հաջողությամբ իրականացվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Կենտրոնում աշխատում է 415 բժիշկ և 641 բուժքույր: Տարբեր բաժանմունքներում օրական ավելի քան 600 պացիենտ ստանում է ստացիոնար բուժում: Կենտրոնը բժշկական ծառայություններ է մատուցում ինչպես Հայաստանի բնակիչներին, այնպես էլ օտարեկրյա քաղաքացիներին: «Էրեբունի» բժշկական կենտրոնը հսկայական ներդրում ունի Հայաստանում բժշկագիտության եւ բժշկական ծառայությունների զարգացման գործում: Բժշկական ծառայությունների արդիականացման նպատակով կենտրոնը մշտապես աշխատում է նոր նախագծերի և ծրագրերի ներդրման վրա՝ անընդհատ արդիականացնելով նյութատեխնիկական բազան «Սիմենս», «Դրեգեր», «Շտորց», «Ռոշ», «Օլիմպուս» և այլ առաջատար ընկերությունների նորագույն սարքավորումներով: Ընդլայնելով կապերն աշխարհի հայտնի կլինիկաների հետ՝«Էրեբունի» բժշկական կենտրոնը հայ բժիշկների և արտասահմանյան առաջատար մասնագետների միջև բազմակողմանի համագործակցության հնարավորություններ է ստեղծում:«Էրեբունի» բժշկական կենտրոնի բազայի վրա ասպիրանտները եւ դոկտորանտներն ակտիվ իրականացվում են գիտահետազոտական նախագծեր: Կենտրոնն արժանացել է «Ազգային վստահություն», «Լավագույն բժշկական կազմակերպություն» և «Բժշկական ծառայությունների լավագույն մատակարար» կոչումներին: «Էրեբունի» բժշկական կենտրոնն ունի բազմաթիվ միջազգային պարգևներ և վկայագրեր:

See more
Benefits
Medical insurance
Medical insurance
Family medical insurance
Family medical insurance
Business trips
Business trips
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media