
Հաշվետար
SHKAFF furniture
Նկարագրություն
«Հրաշք Գրուպ» ընկերությունը փնտրում է երիտասարդ, ակտիվ, պատասխանատվության բարձր զգացումով Հաշվետար:
Պարտականություններ
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
- Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր, համակարգում և արխիվացում
- E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում
- Բանկերի հետ համագործակցության ապահովում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտներում
- ՀԾ ծրագրի, e-invoicing ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների իմացության բավարար մակարդակ
- Միջանձնային փոխհարաբերություններ հաստատելու կարողություն
- Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն (MS office)
- Հայերենի լավ իմացություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից-շաբաթ՝ 09:30-19:00,
- Ընդմիջումը՝ 13:00-14:00,
- Հասցե՝ գ․ Ղուկասավան, (Աէրացիային հարակից է, կա Աէրացիայից անվճար երթուղային)
SHKAFF-ը հայրենական կահույք արտադրող ընկերություն է և ներկա պահին ընկերությունը ունի վաճառքի չորս կետ։ Այն հիմնադրվել է որպես ընտանեական բիզնես ավելի քան երեսուն տարի առաջ։ Անշուշտ մեր մուտքը կահույքի հայրենական արտադրության ասպարեզ չի եղել միանգամից և մեծաքանակ արտադրությամբ, այլ, ինչպես բնորոշ է սեփական ուժերով զարգացող ընկերությանը, փոքր, սակայն հաստատուն քայլերով։ Երեսուն տարի առաջ, երբ ընկերությունը դեռ գործում էր այլ անվան ներքո, մենք սկսեցինք մեկ-երկու անհատական պատվերներից և հասանք ներկայիս՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ կահույքի արտադրամասի աստիճանին։