
Հաշվետար
Dragon Garden
Նկարագրություն
Dragon Garden-ն իր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում է պարտաճանաչ հաշվետարի։ Կարող են դիմել նաև սկսնակները:
Պարտականություններ
- Մուտքագրել ստացված ծառայությունները և ապրանքները
- Վերահսկել գործընկերների հետ պարտքերը
- Մուտքագրել գույքագրման արդյուքները
- Վերահսկել պահեստի շարժը և ապրանքների գները
- Կազմել բանկային փոխանցումները և հաշվետվությունները
- Կատարել պաշտոնից բխող այլ հանձնարարություններ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտության կամ մաթեմատիկական ոլորտում
- Աշխատանքային փորձ՝ 1 տարի որպես հաշվետար, կդիտվի առավելություն
- MS Excel իմացություն
- POS չեկերի, բանկային քաղվածքների հետ աշխատանքային փորձ
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- զարգացած տրամաբանություն, անալիտիկ մտածելակերպ
- սեղմ ժամկետներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Տվյալների հավաքագրման, կառավարման և վերլուծության կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը՝ շաբաթը վեց օր
Դիմել կարող եք՝ ուղարկելով ինքնակենսագրականը (CV) նշված էլ․ փոստի հասցեին։
Dragon Garden ընտանեկան ռեստորանը բացվել է 2017-ի ամռանը և միանգամից դարձել ասիական խոհանոցի ամենահայտնի կենտրոններից մեկը Երևանում: Ռեստորանում մատուցվում են չինական, ճապոնական և թաիլանդական խոհանոցների ամենահայտնի և սիրված ուտեստները, իսկ ավանդական հոթ փոթը ՀՀ է բերել հենց Dragon Garden-ը: Զգացե՛ք Ասիայի շունչը Երևանի սրտում: