Հաշվապահական խմբի ղեկավար (Team Lead)
FIN LAB LLC
Նկարագրություն
Մենք փնտրում ենք մանրուքների նկատմամբ ուշադիր, պատասխանատու և փորձառու մասնագետի՝ հաշվապահական խմբի ղեկավարի հաստիքը համալրելու համար:
Պարտականություններ
- Ղեկավարել և կազմակերպել հաշվապահների առկա թիմի աշխատանքը
- Բաշխել առաջադրանքները և վերահսկել դրանց ժամանակին ու որակյալ կատարումը
- Ապահովել հաշվետվությունների ճշտությունն ու ներկայացումը սահմանված ժամկետներում
- Վերահսկել հաշվապահական փաստաթղթաշրջանառության գործընթացները
- Ապահովել հարկային և հաշվապահական օրենսդրության պահանջների պահպանումը
- Ապահովել հաշվապահական ծրագրերի (ՀԾ Հաշվապահ) տվյալների ճշգրտությունը
- Հետևել օրենսդրական փոփոխություններին և ապահովել դրանց կիրառումը
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսներ կամ հաշվապահական հաշվառում ոլորտում
- ՀՀ հարկային օրենսդրության, Աշխատանքային օրենսգրքի և ֆինանսական հաշվետվության ստանդարտների գերազանց իմացություն
- Նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ, որից մեկ տարին առնվազն ավագ կամ գլխավոր հաշվապահի հաստիքում
- ՀԾ-Հաշվապահ ծրագրի գերազանց իմացություն
- Լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը` երկուշաբթիից ուրբաթ, աշխատանքային ժամերը՝ 09:00–17:30:
Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն:
Ֆին Լաբ ՍՊ ընկերությունը հաշվապահական և խորհրդատվական ծառայությունների ոլորտում իր ուրույն տեղն ու դերակատարումն ունեցող փորձառու և հեղինակավոր մասնագետներով համալրված ընկերություն է, որը հիմնադրվել է 2020 թվականին:
Ընկերությունը համագործակցում է տարբեր ոլորտների կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նորաստեղծ բիզնեսների հետ՝ ապահովելով ամբողջական հաշվապահական սպասարկում, հարկային խորհրդատվություն, ֆինանսական հաշվառում և բիզնես գործընթացների կազմակերպում։
Զարգացնելով հաշվապահական հաշվառման աութսորսինգի ուղղությունը՝ ընկերությունը ձեռք է բերել բազմաթիվ գործընկերներ և այդ ոլորտում բարձր վարկանիշ: Յուրաքանչյուր հաճախորդի համար ստեղծում ենք առաձնահատուկ գործընկերային հարաբերություններ և կարևորում նրանցից ստացված յուրաքանչյուրի արձագանքը` ձգտելով բավարարել բոլոր հաճախորդների սպասելիքները և հաստատել ամուր ու երկարատև գործընկերային հարաբերություններ:
Ֆին Լաբ ՍՊԸ-ն կդառնա Ձեր ֆինանսական լաբորատորիան: