Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ / Հաշվետար

Complex Supply LLC

Location: Բալահովիտ
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical, Accounting, Audit
Deadline:
10/1/2026

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է պատասխանատու, ուշադիր և կազմակերպված հաշվապահ-հաշվետարի, ով կմիանա մեր թիմին և կապահովի հաշվապահական ընթացիկ գործառնությունների պատշաճ և ժամանակին իրականացումը։

Պարտականություններ

  • Բանկային հաշիվների քաղվածքների ձևակերպում, մուտքագրում և համապատասխան հաշվապահական ձևակերպումների իրականացում։
  • Արտադրական գործընթացների հետ կապված հաշվապահական գործառնությունների ձևակերպում։
  • Ներմուծման գործարքների և դրանց ուղեկցող փաստաթղթերի հաշվապահական ձևակերպում։Էլեկտրոնային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի ձևակերպում։
  • Ճշգրտող հաշիվների ձևակերպում և համապատասխան հաշվապահական գրանցումների իրականացում։
  • Ի-Մարկ (E-Mark) համակարգի միջոցով QR կոդերի պատվիրում և հարակից գործառնությունների իրականացում։
  • Հաշվապահական փաստաթղթաշրջանառության վարում և փաստաթղթերի պատշաճ ձևակերպման ապահովում։
  • Ընկերության գործունեությունից բխող այլ ընթացիկ հաշվապահական գործառույթների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում։
  • Հաշվապահի/հաշվետարի աշխատանքային փորձExcel-ի և MS Office-ի և ՀԾ հաշվապահական համակարգի իմացություն։
  • Հարկային էլեկտրոնային համակարգերի հետ աշխատելու հմտություններ։
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ, ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում։
  • Ժամանակը արդյունավետ կառավարելու և սահմանված ժամկետներում առաջադրանքները կատարելու կարողություն։
  • Թիմում աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքի գրաֆիկ՝ հնգօրյա աշխատանքային շաբաթ։
  • Աշխատավարձ՝ 220,000 ՀՀ դրամ։
  • Աշխատանքի ձևաչափ՝ լրիվ դրույք։
  • Կայուն և երկարաժամկետ աշխատանքի հնարավորություն։
  • Մասնագիտական զարգացման և աշխատանքային փորձի ընդլայնման հնարավորություն։

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ներկայացնել իրենց CV-ն՝ նշելով «Հաշվապահ» հաստիքի համար։

Company օverview
address
Address
մ. Կոտայք, գ. Բալահովիտ, 1-ին փ., թ. 72
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 10 300090

Մենք Կոմպլեքս Սփլայն ենք, HoReCa ոլորտի սպառվող ապրանքների և նյութերի ամենամեծ և փորձառու մատակարարը։ Մենք ունենք ավելի քան 5000 ք.մ. պահեստային տարածքներ և առաքման սեփական ծառայություն, որոնք աշխատում են ժամանակակից ու առաջադեմ ծրագրային ապահովումով.

Մատակարարների աշխարհագրությունը ներառում է Չինաստան, Ռուսաստան, Բելառուս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Իրան, իսկ մեր մասնաճյուղերը հաջողությամբ գործում են նաև Ռուսաստանում, Ղազախստանում և Վրաստանում։

Ամենակարևորը, մենք ունենք կայացած ու ընկերասեր թիմ, որի անդամները միշտ պատրաստ սատարել և աջակցել մեր նորեկներին։

Բարի գալուստ։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media