Հաշվապահ / հաշվետար
ART-LAR
Նկարագրություն
Արտ-Լար ընկերությունը փնտրում է հաշվապահ / հաշվետարի։
- Աշխատելով ԱՐՏ-ԼԱՐ հաշվապահական ընկերությունում՝ Դուք հայտնվելու եք ջերմ, դրական և պրոֆեսիոնալ թիմում,
- Նման թիմում աշխատելու դեպքում Դուք մասնակցելու եք բազմաթիվ կորպորատիվ երեկույթների և տոնական միջոցառումների,
- Առաջադիմելու դեպքում ունենալու եք հաստիքի փոփոխություն և աշխատավարձի բարձրացում։
Պարտականություններ
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
- Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր, համակարգում և արխիվացում,
- E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում,
- Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ հարակից մասնագիտությունների գծով,
- Հարկային և/կամ աշխատանքային օրենսգրքերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Excel և Word ծրագրերին տիրապետելու ունակություն, 1C ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Հայերենի բացարձակ իմացություն, իսկ ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- Տրամաբանական մտածողություն,
- Նպատակին ուղղված և նոր հմտություններ սովորելու ցանկություն՝ լավագույն արդյունքների հասնելու համար։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա՝ 9:00-18:00,
Ընդմիջում՝ 13:00-14:00,
Սրճդադարի ժամեր՝ 9:30-10:15 և 15:30-16:00-ն ընկած ժամանակահատվածում՝ 15 րոպե։
Հարցերի դեպքում զանգահարեք՝ (010) 444-008, (060, 044, 098) 52-27-27 հեռախոսահամարներով։
«Արտ-Լար» հաշվապահական ընկերությունն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ կայուն և վստահելի ներկայություն ունի Հայաստանի հաշվապահական շուկայում։ Իր 23 տարվա գործունեության ընթացքում ընկերությունը ձևավորել է մասնագիտական բարձր ստանդարտների վրա հիմնված մշակույթ և դարձել է ոլորտի առաջատարներից մեկը։
Այսօր «Արտ-Լար»-ը միավորում է մոտ 120 փորձառու մասնագետների թիմ, որոնք մատուցում են հաշվապահական, հարկային, ֆինանսական հաշվառման և խորհրդատվական համալիր ծառայություններ՝ բազմաբնույթ ոլորտներ ներկայացնող հաճախորդների համար։ Ընկերությունը վստահելի գործընկեր է ինչպես փոքր ու միջին բիզնեսի, այնպես էլ խոշոր ընկերությունների համար՝ ապահովելով ճշգրիտ հաշվառման, օրենսդրությանն համապատասխան և հաճախորդամետ մոտեցում յուրաքանչյուր համագործակցության մեջ։
«Արտ-Լար»-ի երկարամյա փորձը, տեխնոլոգիական արդիական լուծումների կիրառումը և մասնագիտական թիմի բարձր որակավորումը հիմք են ստեղծել կայուն զարգացման և հաճախորդների լայն բազայի ձևավորման համար։