Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ-հաշվետար

«Յունիքիմ» ՍՊԸ

Location: Shengavit, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Accounting, Audit, Sales, Business Development
Deadline:
7/9/2026

Նկարագրություն

Յունիքիմ ընկերությունը փնտրում է հաշվապահ-հաշվետարի

Պարտականություններ

  • Հաշիվ-ապրանքագրերի մուտքագրում և ելքագրում` ՀԾ-7, E-invoicing համակարգերի միջոցով,
  • Վաճառքների ձևակերպում ՀԾ ծրագրերում,
  • Բանկային քաղվածքների մուտքագրում ՀԾ ծրագիր,
  • E-Mark համակարգի վարում՝ ըստ գործող կանոնակարգերի և պահանջների,
  • Ապրանքների համար պատվիրել համապատասխան QR կոդեր,
  • Իրականացնել դրոշմապիտակների ստացման, տպագրման, վերագրման և հաշվառման գործընթացը, սահմանված չափանիշներին համապատասխան,
  • Բաժանել վերագրված դրոշմապիտակները համապատասխան աշխատակիցներին և հետևել դրանց ճշգրիտ փակցմանը,
  • Հետևել QR կոդերի և դրոշմապիտակների մնացորդներին՝ յուրաքանչյուր ապրանքային խմբի համար՝ անխափան գործընթացի ապահովման համար,
  • Հետևել կատարման գործընթացին, վերահսկել ապրանքների վիճակը՝ վնասված կամ ոչ համապատասխան դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների հայտանաբերման համար,
  • Իրականացնել վերադարձված կամ վնասված ապրանքների դրոշմապիտակների խոտանման գործընթացը։

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը հաշվապահական ոլորտում պարտադիր է,արտադրական ոլորտում աշխատելը կդիտարկվի որպես առավելություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն, ՀԾ ծրագիր իմացություն (պարտադիր է)։

Company օverview
address
Address
Արտաշատի խճուղի 11, Երևան, ՀՀ
address
Number of employees
1-15

Յունիքիմը հանդիսանում է տարբեր ոլորտների համար նախատեսված քիմիկատների խոշոր ներկրող և մեծածախ մատակարար, ինչպես նաև լվացող և ախտահանող միջոցների արտադրող ընկերություն։ Ընկերությունն ապահովում է հայկական շուկան որակյալ հումքով և արդյունավետ լուծումներով՝ հանդիսանալով բազմաթիվ ընկերությունների համար վստահելի և երկարաժամկետ մատակարար։ Առանձնանում է իր կայուն դիրքով շուկայում՝ որպես Հայաստանում քլորի խոշոր ներկրողներից մեկը՝ ապահովելով այս ռազմավարական նշանակության հումքի անխափան և վստահելի մատակարարում։ Ընկերության գործունեության հիմքում ընկած է արդյունավետ մատակարարման շղթաների խիստ կառավարումը, միջազգային ստուգված գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությունը և որակի խիստ վերահսկումը տարբեր փուլերում։

Ավելի քան 25 տարվա փորձը հնարավորություն է տվել ձևավորել գործընկերների լայն ցանց և երկարաժամկետ համագործակցություններ, որոնք կառուցված են փոխադարձ վստահության, պրոֆեսիոնալ մոտեցման և բարձրակարգ սպասարկման վրա։ Մենք խորությամբ հասկանում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքները և առաջարկում ենք անհատականացված, նպատակային լուծումներ, որոնք նպաստում են նրանց բիզնեսի կայուն աճին և արտադրական արդյունավետության բարձրացմանը։

Յունիքիմը շարունակում է զարգանալ՝ համադրելով հաարուստ փորձը, նորարարական մոտեցումները և շուկայի պահանջների խորքային ըմբռնումը՝ մնալով վստահելի գործընկեր այն ընկերությունների համար, որոնք առաջնահերթություն են տալիս որակին, կայունությանը և փոխադարձ երկարաժամկետ հաջողությանը։

Ընկերության գործունեության հիմնական բնագավառներն են՝

  • Արդյունաբերական քիմիկատների ներկրում
  • Լվացող և կոսմետիկ միջոցների համար հումքերի ներկրում
  • Ներկերի, սոսինձների, լաքերի և մածիկների ներկրում
  • Լվացող, մաքրող և ախտահանող միջոցների արտադրություն

ՀՀ արտադրողին առաջարկում ենք նյութեր և հումքեր Հարավային Կորեայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Գերմանիայի, Սինգապուրի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Մալազիայի, ՄԱԷ-ի, ԻԻՀ և այլ տեղական արտադրողներից, որոնք մեծ հեղինակություն են վայելում արդյունաբերական քիմիայի ոլորտում:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media