Հաշվապահ-հաշվետար
Premium Machinery Armenia
Նկարագրություն
Պրեմիում Մաշիների Արմենիան աշխատանքի է հրավիրում մոտիվացված թիմի անդամի՝ հաշվապահի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Պարտականություններ
- Բանկային քաղվածքների ձևակերպում,
- Կազմակերպության դեբիտոր-կրեդիտորների հաշվառման, վերահսկման գործընթացների իրականացում,
- Վճարման հանձնարարականների ներմուծում ինտերնետ-բանկինգում,
- Վաճառքի ստուգում Taxservice-ի հետ,
- Այլ պարտականությունների իրականացում։
Պահանջներ
- Բակալավրի աստիճան, ցանկալի է մասնագիտական,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ոլորտում,
- ՀՀ հարկային օրենսդրության իմացություն,
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն,
- Գործունեությունը կազմակերպելու և պլանավորելու կարողություն,
- Ինքնուրույն աշխատելու և վերլուծելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9:30 - 18:30։
«Premium Machinery Armenia»-ն վրացական հոլդինգ «Tegeta Motors»-ի դուստր ընկերությունն է: PMA-ն այսօր հանդիսանում է շինարարական, գյուղատնտեսական սարքավորումների հետևյալ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ JCB, Renault, Fendt, Zetor և այլն:
Ընկերությունը նաև անցել է կորպորատիվ և մանրածախ հաճախորդներին ավտոմոբիլային ապրանքների և ծառայությունների ամբողջական տեսականի առաջարկելու հաջող ճանապարհ: Ընկերությունը գործունեություն է ծավալում թեթև և ծանր մեքենաների ախտորոշման և վերանորոգման, քսանյութերի, անվադողերի, պահեստամասերի և այլնի վաճառքով։ Վաճառքն իրականացվում է մանրածախ, B2B և մեծածախ ուղիներով։
PMA-ն այն ընկերությունն է, որը կենտրոնացած է շարունակական զարգացման և կատարելագործման վրա: