Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ (հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունում)

DG Business Advice LLC

City: Yerevan
Salary:
Monthly 250,000-350,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Accounting, Finance, Banking
Deadline:
6/25/2025

Նկարագրություն

  • Հաճախորդ ընկերությունների հաշվապահական հաշվառման վարման գործընթացին մասնակցություն,
  • Գնումների և Վաճառքների հաշիվ-ապրանքագրերի մուտքագրում և ելքագրում` 1C հաշվապահական ծրագիր, E-invoicing համակարգեր,
  • Բանկային քաղվածքների մուտքագրում 1C հաշվապահական ծրագիր,
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում,
  • Պաշտոնից բխող այլ պահանջների կատարում։

Պարտականություններ

  • Իրականացնել հաշվապահական հաշվառում,
  • Իրականացնել փաստաթղթերի ճշգրիտ ձևակերպում և պահպանում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության, նորմատիվ ակտերի և գործող ստանդարտների,
  • Կազմել և ներկայացնել հարկային-ֆինանսական հաշվետվություններ,
  • Ծախսերի ճշգրիտ վարում՝ համաձայն հաշվային պլանի,
  • Գործուղման ծախսերի հաշվարկում և ձևակերպում,
  • Վերահսկել դեբիտորական և կրեդիտորական պարտքերը,
  • Կատարել պաշտոնից բխող այլ պահանջներ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն համապատասխան մասնագիտությամբ՝ տնտեսագիտական կամ հաշվապահական,
  • Առնվազն 1 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ,
  • ՀՀ հարկային օրենսդրության, Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտների իմացություն և դրանց կիրառման հմտություն,
  • 1C հաշվապահական ծրագրի, MS Office փաթեթի և համացանցում որոնողական ծրագրերի իմացություն և աշխատանքային փորձ,
  • Հայերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը՝ ցանկալի է,
  • Անալիտիկ մտածողություն, բարդ իրավիճակներում արագ և հիմնավորված լուծումներ գտնելու և գործելու հմտություն,
  • Կազմակերպչական հմտություններ և կենտրոնացված ուշադրություն` նույնիսկ մանրուքների նկատմամբ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված տոնական և հիշատակի օրերին, 9:00-ից 18:00։

Աշխատավարձը՝ բարձր, կախված մասնագիտական գիտելիքներից ու հմտություններից։

Հեռախոս՝ +(374) 93 06 06 44 կամ +(374) 43 06 06 44։

Company օverview
address
Address
ք․ Երևան, Արշակունյաց 2, 319, 320, 321
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 93 060644

Մեր ընկերությունը խորհրդատվական ընկերություն է և տրամադրում է ամբողջական ծառայություն բիզնեսի կառավարման ոլորտում`
- հաշվապահական հաշվառման և հարկային քաղաքականության մշակում, ներդրում և վարում,
- հաշվապահական և հարկային խորհրդատվություն,
- բիզնես պրոցեսների ավտոմատացում համապատասխան համակարգչային ծրագրերի ներդրմամբ և ուսուցանմամբ,

Մենք բոլորի համար կիրառվող միատեսակ պատրաստի լուծումներով մեծ խորհրդատվական ծառայություն չենք, սակայն տիրապետում ենք խնդիրների մեջ առավելագույնս թափանցելու և լավագույն լուծումներ գտնելու հմտությունների, իսկ մեր գործը կատարում ենք կիրառելով մեր և ուրիշների տարիների ընթացքում կուտակված փորձը` յուրաքանչյուր դեպքին ցուցաբերելով առանձնահատուկ մոտեցում:
Մեր ընկերությունում աշխատում են բարձր մասնագիտական պատրաստվածություն և մեծ աշխատանքային փորձ ունեցող գրագետ ու աշխատասեր մասնագետներ` հաշվապահներ։ Ի լրումն այդ ամենի, ընկերությունը համագործակցում է տարբեր ոլորտների լավագույն մասնագետների հետ և անհրաժեշտության դեպքում վերջիններս ևս կարող են ներգրավվել մեր համատեղ խորհրդակցություններին և տալ իրենց եզրակացությունները Ձեզ հետաքրքրող խնդիրների վերաբերյալ:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media