Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ

TAX IDEA LLC

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Accounting, Audit
Deadline:
11/15/2026

Նկարագրություն

Ով ենք մենք

«Թաքս Այդիա»-ն հաշվապահական և հարկային խորհրդատվական ընկերություն է, որը աջակցում է բիզնեսին հաշվապահական և հարկային հաշվառման գործընթացում ։ Մենք սպասարկում ենք տարբեր ոլորտների կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր [ առևտուր, ծառայություններ, արտադրություն, ՏՏ և այլ]։

Ում ենք փնտրում

Փնտրում ենք հաշվապահ, ով արդեն ունի 1–2 տարվա փորձ, ինքնուրույն աշխատում է ՀԾ-Հաշվապահ ծրագրով և ուզում է արագ աճել որպես մասնագետ։

Այս դերում ինքնուրույն աշխատանքը համատեղվում է թիմային աշխատանքի հետ։ Դուք պատասխանատու կլինեք ձեզ վստահված հաճախորդների հաշվառման համար և միաժամանակ կկատարեք գլխավոր հաշվապահի կամ թիմի ղեկավարի տված առաջադրանքները։

Կաշխատեք տարբեր ոլորտների ընկերությունների հետ, որոնք կիրառում են տարբեր հարկային ռեժիմներ (ԱԱՀ, շրջանառության հարկ, միկրոձեռնարկատիրություն)։ Մեկ տարում այստեղ կստանաք այնքան փորձ, որքան մեկ ընկերությունում մի քանի տարում։

Պարտականություններ

  • Վարելու եք ձեզ վստահված հաճախորդ ընկերությունների հաշվապահական և հարկային հաշվառումը ՀԾ-Հաշվապահ ծրագրով՝ սկզբնական փաստաթղթերից մինչև հաշվետվություն
  • Կատարելու եք գլխավոր հաշվապահի կամ թիմի ղեկավարի տված առաջադրանքները, այդ թվում՝ թիմի այլ հաճախորդների գծով
  • Մուտքագրելու եք բանկային քաղվածքներ, դուրս եք գրելու հաշվարկային փաստաթղթեր և էլեկտրոնային հարկային հաշիվներ
  • Հաշվառելու և վերլուծելու եք դեբիտորական ու կրեդիտորական պարտքերը, հիմնական միջոցները, եկամուտներն ու ծախսերը
  • Կազմելու և ժամանակին ներկայացնելու եք հարկային և այլ հաշվետվությունները
  • Հետևելու եք օրենսդրության փոփոխություններին և կիրառելու դրանք հաճախորդների հաշվառման մեջ
  • Քննարկելու եք հաշվառման ընթացիկ հարցերը հաճախորդների հետ

Պահանջներ

  • Հաշվապահի պաշտոնում 1–2 տարվա փորձ
  • ՀԾ-Հաշվապահ ծրագրում ինքնուրույն աշխատելու հմտություն
  • ՀՀ հարկային օրենսգրքի և հաշվապահական հաշվառման հիմնական պահանջների իմացություն
  • Excel-ի վստահ իմացություն (բանաձևեր, VLOOKUP/XLOOKUP, Pivot Table)
  • Ճշգրտություն, պատասխանատվություն և ժամկետները պահելու կարողություն
  • Թե՛ ինքնուրույն, թե՛ թիմում աշխատելու, ստացված առաջադրանքները ճշգրիտ և ժամանակին կատարելու կարողություն
  • Միաժամանակ մի քանի առաջադրանքի վրա աշխատելու և առաջնահերթությունները ճիշտ դասավորելու հմտություն

Հավելյալ նշումներ

Ինչ ենք առաջարկում

  • Աշխատավարձի վերանայում փորձաշրջանից հետո, այնուհետև պարբերաբար
  • Մենթորություն փորձառու հաշվապահների և հարկային խորհրդատուների կողմից
  • Աճի հստակ ուղի՝ հաշվապահ → ավագ հաշվապահ → [խմբի ղեկավար / խորհրդատու]
  • Օրենսդրական փոփոխությունների ներքին քննարկումներ և մասնագիտական դասընթացների աջակցություն
  • Պաշտոնական աշխատանքի ընդունում և ամբողջությամբ «սպիտակ» աշխատավարձ
  • Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ, 10:00–18:00, շաբաթ և կիրակի՝ հանգստյան օրեր

Company օverview
address
Address
ՀՀ., ք.Երևան., Չարենցի 28
address
Number of employees
16-50
Benefits
Annual salary review
Annual salary review
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media