Հաշվապահ
Profix Consulting
Պրոֆիքս Քոնսալթինգը աութսորս հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը սպասարկում է տարբեր ոլորտների կազմակերպությունների։
Թիմի ընդլայնման կապակցությամբ փնտրում ենք հաշվապահների Երևան և Աբովյան քաղաքներում։Մեզ մոտ դու կաշխատես տարբեր ոլորտների ընկերությունների հետ, կխորացնես փորձդ և կունենաս կայուն ու կանխատեսելի աշխատանք։
Պարտականություններ
- Հաճախորդների հաշվապահական հաշվառման վարմամբ
- Առաջնային փաստաթղթերի ընդունմամբ, ստուգմամբ և մուտքագրմամբ
- Հարկային հաշվարկների և հաշվետվությունների պատրաստմամբ
- Բանկային գործառնությունների արտացոլմամբ
Պահանջներ
- Հաշվապահության բնագավառում 1-3 տարվա փորձ
- ՀԾ ծրագրի կայուն իմացություն
- ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
- Excel-ի աշխատանքային մակարդակ
- Ճշտապահություն և պատասխանատվություն
Մենք առաջարկում ենք՝
- 5-օրյա աշխատանքային շաբաթ
- Կայուն և ընկերական աշխատանքային միջավայր
- Մասնագիտական աճի հնարավորություն
- Աշխատավարձ՝ քննարկվում է հարցազրույցի ժամանակ
Պրոֆիքս Քոնսալթինգը հիմնադրվել է 2016 թվականին, դարձել է Հայաստանի ամենահաջողակ ֆինանսական և բիզնես խորհրդատվական ընկերություններից մեկը, որը տրամադրում է վստահելի բիզնես խորհրդատվական ծառայություններ՝ հարմարեցված հաճախորդների կորպորատիվ և անձնական կարիքներին:
Ընկերությունը մատուցում է ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական հաշվառման, կորպորատիվ և անձնական հարկային ծառայություններ և այլն: