Հաշվապահ
Ռոյալ Իմպորտ ՍՊԸ
Նկարագրություն
Ռոյալ Իմպորտ ՍՊԸ-ին անհրաժեշտ է ներմուծման բնագավառում փորձ ունեցող հաշվապահ
Պարտականություններ
-
Փաստաթղթաշրջանառության կազմակերպում
-
ՀԾ Վաճառքների Կառավարում 7 և ՀԾ Ձեռնարկություն ծրագրերով վաճառքների ձևակերպում, վաճառքի հաշիվ ապրանքագրերի և հաշիվ վավերագրերի դուրս գրում Tax service համակարգում
-
Ստացված հաշիվների հաշվապահական ձևակերպումներ
-
Բանկային փոխանցումներ միջազգային և ՀՀ տարածք
-
Բանկային հաշիվների շարժի արտացոլում (բանկային մուտքերի, ելքերի և արտարժույթային գործարքների ձևակերպում) ՀԾ հաշվապահական ծրագրում
-
Դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների հաշվառում
-
Ներմուծված ապրանքների և համապատասխան հավելյալ ծախսերի հաշվառում, մուտքագրում ՀԾ ձեռնարկություն
-
ԵԱՏՄ հարկային և վիճակագրական հաշվետվությունների կազմում
-
Աշխատավարձի հաշվարկ
-
Եկամտային, ԱԱՀ, վիճակագրական հաշվետվությունների պատրաստում
-
Կատարել անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված մասնագիտական այլ աշխատանքներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահական, ֆինանսական ոլորտում,
- 3-5 տարվա աշխատանքային փորձ (նախընտրելի է ներմուծման ոլորտում),
- Հարկային, աշխատանքային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների իմացություն,
- ՀԾ Ձեռնարկություն, ՀԾ Վաճառքների կառավարում 7 , 1C ծրագրերի տիրապետում,
- E-Mark ծրագրով նույնականացման միջոցների (QR) հետ կապաված աշխատանքային հմտությունները կդիտվեն որպես առավելություն,
- Համակարգչային գիտելիքների իմացություն MS Office։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա ՝ 9։00-18։00։
Ռոյալ Իմպորտ ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող ավելի քան 50 ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, որոնցից են Divella, Nestle, Dole, Loacker, Laica, Nabegհlavi, Witor's, Flensburger, BIP, PEZ, OKF և այլ ընկերություններ։ Տարիների ընթացքում կարողանալով միավորել ընկերությունում բազմամյա վաստակ ունեցող մարդկանց փորձը, գիտելիքները, խորհուրդը և երիտասարդ մասնագետների ներուժը, մենք կարողացել ենք մեր ուրույն տեղը զբաղեցնել և վստահելի գործատուի համբավ ստեղծել աշխատաշուկայում։