Հաշվապահ
Ervada LLC
Նկարագրություն
Շինարարական կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում հաշվապահի՝ հաշվապահական ընթացիկ գործընթացների կազմակերպման և իրականացման համար։
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա (կիրակի՝ ազատ), 09:00–18:00,
- Աշխատավարձ՝ 400,000 ՀՀ դրամից սկսած՝ կախված մասնագիտական գիտելիքներից և աշխատանքային փորձից, հստակեցվում է հարցազրույցի փուլում,
- Աշխատանքի վայր՝ Երևան, Էրեբունի վարչական շրջան (Արցախի պողոտա 28/15)։
Պարտականություններ
- Հաշիվ-ապրանքագրերի և այլ հաշվապահական փաստաթղթերի ստուգում, դասակարգում և մշակում,
- Մուտքերի և ծախսերի հաշվառում, բանկային փոխանցումների կատարում և վերահսկում,
- Մատակարարների և գործընկերների հետ հաշվարկների վարում և վերահսկում,
- Փաստաթղթաշրջանառության համակարգում, պահպանում և հաշվապահական տվյալների ամփոփում։
Պահանջներ
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ (շինարարական կազմակերպությունում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն),
- ՀԾ ծրագրի իմացություն (պարտադիր),
- MS Office ծրագրերի իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու կարողություն։
«Երվադա» ՍՊԸ-ն ստեղծվել է 2002 թվականին։ Տնօրենը՝ Մհեր Մխեյան։ Ընկերությունը զբաղվում է շինարարությամբ, ներմուծմամբ և արտադրությամբ։ Կայքում կարող եք ծանոթանալ մեր արտադրատեսականուն, ինչպես նաև մեր կողմից իրականացվող ընթացիկ և ավարտված շինարարական նախագծերին։
https://ervada.am/