Հաշվապահ
FINANCE.CO LLC
Նկարագրություն
Կազմակերպությանը անհրաժեշտ է հաշվապահ՝ հաշվապահական հաշվառման, հարկային և ֆինանսական գործընթացների վարման համար։
Պարտականություններ
-
Հաշվապահական հաշվառման վարում՝ գործող ստանդարտներին և օրենսդրական պահանջներին համապատասխան։
-
ՀՀ հարկային օրենսդրությանը համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում։
-
Ֆինանսական փաստաթղթերի վարում, եկամուտների և ծախսերի վերահսկողություն։
-
Ընկերության հաճախորդների և գործընկերների հետ բանակցությունների և ընթացիկ գործերի վարում՝ սահմանված լիազորությունների շրջանակում։
-
Ներմուծման գործարքների հաշվառում՝ ԵԱՏՄ երկրներից և երրորդ երկրներից։
-
Աշխատավարձի հաշվարկ և կադրային փաստաթղթերի կազմում։
-
Անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի ժամանակին ու ճշգրիտ ներկայացում համապատասխան կարգավորող մարմիններին՝ օրենսդրական պահանջների պահպանմամբ։
-
Հաշվապահական և ֆինանսական գործընթացների պատշաճ վերահսկողության իրականացում։
Պահանջներ
-
Հաշվապահության ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
-
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտում։
-
ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության իմացություն։
-
ՀԾ հաշվապահական ծրագրի գերազանց իմացություն։
-
Excel և Word ծրագրերի լավ իմացություն։
-
Թիմում աշխատելու և ժամանակը արդյունավետ կառավարելու հմտություններ։
-
Մեծածավալ աշխատանքների հետ աշխատելու պատրաստակամություն։
-
Ռուսերենի իմացությունը պարտադիր է։
-
Անգլերենի իմացությունը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
-
Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթ, 10:00–18:00։
-
Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Երազ բիզնես կենտրոն, Ազատության 27/3։
Դիմել կարող են նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները։