Հաշվապահ
AMARANOC.AM
Նկարագրություն
Մեր թիմին միանալու համար փնտրում ենք փորձառու և պատասխանատու հաշվապահ, ով կստանձնի ընկերության հաշվապահական և ֆինանսական գործընթացների արդյունավետ կազմակերպումն ու վերահսկումը։
Պարտականություններ
- Վարել և թարմացնել հաշվապահական և տեղեկատվական բազաները,
- Ձևակերպել մուտքային և ելքային հաշիվ-ապրանքագրերը, ինչպես նաև այլ հաշվապահական փաստաթղթերը,
- Իրականացնել հիմնական միջոցների և այլ գույքի ընդունման, հանձնման և տեղափոխման հաշվառում,
- Իրականացնել բանկային գործարքներ և ձևակերպումներ՝ բանկինգ համակարգերի և ՀԾ Հաշվապահ ծրագրի միջոցով,
- Կազմել և ներկայացնել հարկային հաշվետվություններ (ԱԱՀ, եկամտային հարկ, շահութահարկ, վիճակագրական և այլ հաշվետվություններ),
- Իրականացնել կադրային հաշվապահություն՝ աշխատավարձերի, արձակուրդայինների և այլ վճարումների հաշվարկ,
- Մասնակցել ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանը և ֆինանսական գործընթացների բարելավմանը,
- Պատրաստել ղեկավարության կողմից պահանջվող ֆինանսական հաշվետվություններ,
- Կատարել պաշտոնից բխող այլ պարտականություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահի պաշտոնում,
- ՀԾ Հաշվապահ ծրագրի գերազանց իմացություն,
- ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության լավ իմացություն,
- MS Excel-ի լավ իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշգրտություն և վերլուծական մտածողություն,
- Ժամանակի արդյունավետ կառավարման և թիմային աշխատանքի հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ` երկուշաբթի-ուրբաթ, ժամը` 10:00-19:00
Հասցե` Նար-Դոս 71/Ա
Amaranoc.am-ը վստահության, հավատարմության և գերազանցության ձգտման պատմություն է։ Լինելով ամառանոցների վարձակալության ոլորտում առաջատար ընկերություններից մեկը՝ մենք առաջարկում ենք շքեղ առանձնատների, քոթեջների, վիլլաների և ամառանոցների լայն ու բազմազան ընտրություն։
Մեր գլխավոր առաքելությունն է ապահովել ամենաբարձր մակարդակի սպասարկում՝ ստեղծելով հարմարավետության և շքեղության մթնոլորտ մեր յուրաքանչյուր հաճախորդի համար։ Մանրուքների հանդեպ ուշադրությունն ու մեր թիմի նվիրվածությունը երաշխավորում են հիշարժան և անմոռանալի հանգիստ Հայաստանի ամենահիասքանչ վայրերում։
Օրեցօր ընդլայնվելով՝ մենք ձգտում ենք սահմանել նոր չափանիշներ անշարժ գույքի ոլորտում՝ բարելավելով սպասարկման մշակույթը Հայաստանում։
Միաժամանակ, մեր գործունեությունը ներառում է նաև անշարժ գույքի վաճառք Hasce.am-ի միջոցով և զբոսաշրջության կազմակերպում Uxxi.am-ի շրջանակում։