Հաշվապահ
Էլինա-1
Նկարագրություն
Հաշվապահը պետք է պատշաճ իրականացնի արտադրության հաշավապահան հաշվառումը
Պարտականություններ
- Վարել կազմակերպության ընթացիկ հաշվապահական հաշվառումը,
- Մշակել և հաշվառել առաջնային հաշվապահական փաստաթղթերը,
- Ձևակերպել հաշիվ-ապրանքագրեր, մուտքային և ելքային փաստաթղթեր,
- Պատրաստել և ներկայացնել հարկային ու ֆինանսական հաշվետվություններ,
- Կատարել աշխատավարձերի հաշվարկ և դրանց հետ կապված հաշվապահական ձևակերպումներ։
Պահանջներ
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում,
- Հաշվապահական և հարկային օրենսդրության լավ իմացություն,
- Հաշվապահական ծրագրերով աշխատելու հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և կազմակերպվածություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ, 09։00-18։00
2010 թվականից ի վեր Էլինա ընկերությունը, լինելով տեղական արտադրող, իր խանութ-սրահներում սպառողին է ներկայացնում կանացի հագուստի բարձրորակ տեսականի։ Մեր հմուտ աշխատակիցների կողմից արտադրվում է կանացի հագուստի լայն տեսականի և, որ ամենակարևորն է՝ մեր խանութ-սրահներում է ներկայացվում սպառողին հասանելի գնային մակարդակով։ Արտադրամասը հագեցած է ամենաբարձր որակի կարի մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միմիայն բարձրորակ ապրանքատեսականի։
Ընկերության առաջնային նպատակն է հայկական շուկայում զարկ տալ տեղական արտադրությանը, ապահովվել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ապրանքանիշը հետագայում հասանելի դարձնել արտաքին շուկայի համար։
էլինան իր երկարամյա գործունեության ընթացքում ձեռք է բերել հավատարիմ հաճախորդների հզոր բանակ, որը օր օրի համալրվում է նոր կադրերով։