Հաշվապահ
Zigzag
Նկարագրություն
«Զիգզագ» ընկերությունը հրավիրում է համալրելու իր թիմը հաշվապահի հաստիքում։
Եթե ունեք վերլուծական մտածողություն, պատասխանատու եք և սիրում եք աշխատել թվերի հետ, ապա մենք սպասում ենք ձեզ մեր թիմում։
Հիմնական պարտականություններ՝
- Իրականացնել ընկերության ֆինանսատնտեսական գործառնությունների հաշվապահական հաշվառումը։
- Մուտքագրել և մշակել սկզբնական հաշվապահական փաստաթղթերը։
- Վերահսկել մատակարարների և գնորդների հետ փոխհաշվարկները։
- Կազմել և ներկայացնել հաշվապահական հաշվետվություններ։
- Մասնակցել հարկային և վիճակագրական հաշվետվությունների պատրաստմանը և ներկայացմանը։
- Իրականացնել դրամարկղային և բանկային գործառնությունների հաշվառում։
- Հետևել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի շարժին։
- Իրականացնել գործուղման գործընթացների հաշվարկները և փոխանցումները
- Ապահովել հաշվապահական փաստաթղթերի պատշաճ արխիվացումը։
- Հետևել հարկային և հաշվապահական օրենսդրության փոփոխություններին։
Պահանջվող հմտություններ և որակներ՝
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում։
- Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում։
- ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության իմացություն։
- 1C, ՀԾ ծրագրերի և MS Office փաթեթի, մասնավորապես Excel-ի լավ իմացություն։
- Վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Պատասխանատվության բարձր զգացում և ժամկետներին հետևելու ունակություն։
- Թիմում արդյունավետ աշխատելու և հաղորդակցման հմտություններ։
Եթե հետաքրքրված եք առաջարկով, ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)՝ նշելով հաստիքի անվանումը՝ «Հաշվապահ»։
Zigzag is an Armenia-based chain of electronics, household, kitchen, mobile, IT/TV appliances, and other household, kitchen accessories stores.
The company cooperates with leading international manufacturers. Zigzag offers its customers only official products.
https://www.facebook.com/ZigzagAM