Հաշվապահ
Beon
Նկարագրություն
ԲիՕն հաշվապահական կենտրոնը աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահի Երևանի գրասենյակում։
Պարտականություններ
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում, ստուգում,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- ԵՏՄ մաքսային վիճակագրական հաշվետվությունների կազմում և ներկայացում։
- Հարկային ռիսկերի դուրս բերում, գնահատում,
- Աշխատավարձերի հաշվարկ և փաստաթղթավորում,
- Վիճակագրական հաշվետվությունների կազմում,
- Օրենքների փոփոխությունների ուսումնասիրում և այդ մասին հաճախորդներին տեղեկացում:
Պահանջներ
- բարձրագույն կրթություն,
- առնվազն 3 տարվա պրակտիկ փորձ հաշվապահության ոլորտում,
- ՀՀ հարկային օրենսդրության իմացություն,
- հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն,
- ՀԾ (հաշվապահական) ծրագրի իմացություն,
- MS Office փաթեթի հմուտ օգտագործում,
- արագ կողմնորոշվելու և հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակություն,
- թիմում աշխատելու ունակություն և նախաձեռնողականություն,
- հայերենի գերազանց իմացությունը պարտադիր է, անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը՝ առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ.
- 5-օրյա աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ, 09:30–18:00։
ԲԻՕՆ հաշվապահական կենտրոնը հիմնադրվել է 2011 թվականին։
Մենք ավելի քան 13 տարի աշխատելով բոլոր ոլորտներում գործող կազմակերպությունների հետ՝ տրամադրում ենք հաշվապահական, հարկային և խորհրդատվական ծառայություններ։
Այսօր ԲԻՕՆ-ը սպասարկում է հարյուրավոր հաճախորդների՝ ապահովելով ճշգրիտ հաշվառում, ժամանակին հաշվետվություններ և մշտական վերահսկողություն։
Մենք աշխատում ենք թվային լուծումներով՝ մեր սեփական համակարգերի միջոցով, որպեսզի հաճախորդը միշտ ունենա հասանելիություն իր ֆինանսական տվյալներին։
Մեր թիմը բաղկացած է փորձառու մասնագետներից, ովքեր աշխատում են պատասխանատվությամբ և գործընկերային մտածողությամբ։