
Հաշվապահ
Zigzag
Նկարագրություն
Մենք համալրում ենք մեր թիմը և փնտրում ենք փորձառու հաշվապահի մեր թիմին միանալու համար։
Աշխատանքային պարտականություններ
Աշխատավարձի հաշվարկ
- Աշխատավարձի, պարգևավճարների, արձակուրդային վճարների, վերջնահաշվարկների, անաշխատունակության թերթիկների և այլ վճարների անալիտիկ և սինթետիկ հաշվառում,
- Աշխատակիցներից օրենքով պահանջվող (ԴԱՀԿ) պահումների հաշվարկի իրականացում։
Հաշվետվությունների կազմում և ներկայացում
- Եկամտային հարկի հաշվետվության կազմում,
- Ներքին հաշվետվությունների կանոնավոր կազմում և ներկայացում ղեկավարությանը։
Օրենսդրության համապատասխանության ապահովում
- Աշխատանքային օրենսդրության և իրավական ակտերի փոփոխությունների, թարմացումներին պահանջներին հետևում և փոփոխությունների մասին տեղեկացում ղեկավարներին,
- Հարկային օրենսդրության փոփոխություններին հետևում և համապատասխանության ապահովում։
Իրականացնել հաստիքից բխող բոլոր գործառույթները։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական, ֆինանսական կրթություն,
- +4 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, ցանկալի է արտադրության, առևտրի կամ հարակից այլ ոլորտում,
- ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն,
- Հարկային օրենսդրության համապատասխան դրույթների իմացություն,
- Իրավական նորմի համապատասխան դրույթների իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ (Word, Excel, 1C իմացություն),
- Հայերենի լավ և ռուսերենի բավարար իմացություն,
- Անալիտիկ մտածողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և տվյալահեն որոշում կայացնելու ունակություն,
- Վերջնաժամկետներ պահելու ունակություն,
- Ուշադրություն մանրուքների հանդեպ,
- Հաղորդակցման զարգացած հմտություն։
Եթե ցանականում եք դիմել աշխատանքի համար և համապատասխանում եք նշված պահանջներին, ապա կարող եք ուղարկել CV։
Zigzag is an Armenia-based chain of electronics, household, kitchen, mobile, IT/TV appliances, and other household, kitchen accessories stores.
The company cooperates with leading international manufacturers. Zigzag offers its customers only official products.
https://www.facebook.com/ZigzagAM