
Հաշվապահ
Z&A
Նկարագրություն
Z&A ընկերությունը, որը հանդիսանում է առաջատար բրենդ, փնտրում է փորձառու և պատասխանատու հաշվապահի, որը կնպաստի մեր ֆինանսական գործընթացների հստակ կառավարմանը և կդառնա մեր թիմի կարևոր անդամ:
Պարտականություններ
- Հարկային և ֆինանսական հաշվետվությունների մշակում և ներկայացում,
- Աշխատավարձերի հաշվարկ, փոխանցում և հաշվետվությունների կազմում,
- Հաշվապահական փաստաթղթերի ճիշտ և ժամանակին կազմում ու արխիվացում,
- Ֆինանսական տվյալների հավաքագրում, վերլուծություն և հաշվետվությունների կազմում՝ ղեկավարության համար։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում ցանկալի է,
- Առնվազն 3տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում,
- Հարկային օրենսդրության խորը իմացություն,
- Անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է,
- Ֆինանսական ստանդարտների իմացություն,
- Առավելություն է տրվում 1C, Excel և այլ հաշվապահական ծրագրերի հետ աշխատանքի փորձ ունեցող թեկնածուներին,
- Մանրակրկիտություն, պատասխանատվություն և թիմում աշխատելու կարողություն։
«Զեթ Ընդ Էյ» ընկերությունը այսօր ակտիվորեն գործում է երկու երկրում, ունենալով ավելի քան 350 բարձր որակավորման մասնագետներ։
Ընկերությունը ՀՀ-ում ներկայացնում է հետևյալ խանութ-սրահները․
«Բարբերի»
«Զենյա»
«Էմպորիո Արմանի»
«Յութու»
«Պոլո Ռալֆ Լոռեն»
«Օ Վի Էս»
«Նյու Յորքեր»
Ընկերությունը ներկայացնում է բազմազան և ճանաչված ապրանքանիշներ, որոնց թվում են՝ Zegna, Burberry, Balmain, Casadei, Emporio Armani, Armani Dolci, Marc Jacobs, Polo Ralph Lauren, Kenzo, Boss, Versace Jeans Couture, Agent Provocateur, Castaner, Azat Mard, OVS and New Yorker։
Այս լայնածավալ բրենդային ցանկը և բարձր որակով աշխատակիցները մեզ թույլ են տալիս ապահովել առաջին հերթին որակյալ ծառայություն և նորաձևության ոլորտում առաջատար դիրք: