
Հաշվապահ
Penotex LLC
Նկարագրություն
«Պենոտեքս» ընկերությունը փնտրում է հմուտ և փորձառու հաշվապահ՝ իր թիմը համալրելու նպատակով․
Պարտականություններ
- Հաշվապահական հաշվառման իրականացում,
- Հաշվապահական հաշվետվությունների կազմում և համապատասխան մարմիններին ներկայացում,
- Գործող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահության վարման ապահովում,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, հիմնական միջոցների, եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվառում,
- Վարչական և գործառնական ծախսերի հաշվեգրում,
- Բանկային քաղվածքների մուտքագրում կառավարչական ծրագիր, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում,
- Ներմուծման և արտահանման գործարքների ձևակերպում,
- Կազմակերպության հաշվապահական և հարկային հաշվառման հետ կապված այլ պարտականությունների իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (մաթեմատիկայի, տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում),
- Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Հարկային օրենսգրքի իմացություն,
- 1C ծրագրի իմացություն,
- MS Office փաթեթի գերազանց տիրապետում,
- Վերլուծական հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմային կողմնորոշում,
- Ժամանակի կառավարում։
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք,
- Մրցունակ աշխատավարձ,
- Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում,
- Համեղ ընդմիջում,
- Ծառայողական մեքենա։
Դիմելու համար խնդրում ենք լրացնել էջի ստորին հատվածում տեղադրված դաշտերը:
Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր ԹԻՄՈՒՄ:
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։