Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ

ECO BUILDING LLC

City: Yerevan
Salary:
Monthly 400,000-450,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Accounting, Audit
Deadline:
12/27/2024
Job posting has expired

Նկարագրություն

<Էկո Բիլդինգ> ՍՊ շինարարական Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահի՝ թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
  • Taxservice ծրագրով հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում,
  • Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր, համակարգում և արխիվացում,
  • Բանկերի հետ համագործակցության ապահովում, բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում և ձևակերպում,
  • Հարկային, վիճակագրական, ֆինանսական հաշվետվությունների կազմում, ներկայացում համապատասխան մարմիններին,
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ստուգում, գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների ստուգում և վերահսկում,
  • Ղեկավարության կողմից տրվող այլ աշխատանքների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում
  • 3+ տարվա աշխատանքային փորձ շինարարական ընկերությունում
  • Taxserive ծրագրի գերազանց իմացություն
  • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն,
  • Excel Ծրագրի գերազանց իմացություն
  • Հայերենի, ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ՝ 09։30-18։00

Company օverview
address
Address
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Number of employees
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Business trips
Business trips
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code

Spread the word! Share this job on social media