Հաշվապահ
MindOn Accounting
Նկարագրություն
Հաշվապահական ընկերությանն անհրաժեշտ է հաշվապահ։
Պարտականություններ
- Գլխավոր հաշվապահի վերահսկողությամբ իրականացնել հաճախորդ ընկերությունների հաշվապահական և հարկային հաշվառումը,
- Հաշիվների դուրսգրում taxservice համակարգի միջոցով, ստացված և դուրս գրված հաշիվների մուտքագրում հաշվապահական ծրագիր,
- Բանկային քաղվածքի մուտքագրում հաշվապահական ծրագիր,
- ԵՏՄ և 3-րդ երկրից ներմուծումների ձևակերպում, մաքսային վիճակագրական ձևի լրացում,
- Աշխատավարձի հաշվարկ,
- Գլխավոր հաշվապահի այլ հանձնարարությունների իրականացում՝ կապված ընթացիկ աշխատանքի հետ։
Պահանջներ
- Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության պրակտիկ կիրառման հմտություն,
- Առնվազն 1֊2 տարվա աշխատանքային փորձ, ցանկալի է հաշվապահական ընկերությունում,
- Ռուսերեն լեզվի իմացությունը ցանկալի է,
- 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Անձնական աճի կարևորում, ճշտապահություն, ազնվություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկը` երկուշաբթիից ուրբաթ։
- Աշխատանքային ժամերը` 09։00֊18։00։
- Գրասենյակը գտնվում է Կենտրոն, Բրյուսով 165 հասցեում։
- Աշխատավարձը 150 000 դրամ։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց հայերեն ինքնակենսագրականը ստորև նշված էլ. փոստի հասցեին։
«ՄայնդՕն Ըքաունթինգ» ընկերությունը հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերություն է, որի նպատակն է ապահովել նորաստեղծ և գործող բիզնեսի գործունեության ճշգրիտ ընթացքը։ Ընկերությունը մասնագիտացված է ՀՀ-ում առկա տարբեր ոլորտներում գործող իրավաբանական անձանց ծառայությունների մատուցմամբ, ինչպիսիք են՝ շինարարություն, արտադրություն, առևտուր, հանքարդյունաբերություն, տարատեսակ ծառայությունների մատուցում։