
Հաշվապահ
Errand HR
Նկարագրություն
Errand HR Agency-ի գործընկեր՝ շինանյութի արտադրությամբ, ներմուծմամբ և վաճառքով զբաղվող, խոշոր և ճանաչված կազմակերպությունը փնտրում է պարտադիր աշխատանքային փորձով հաշվապահներ։
Պարտականություններ
- Հաշվապահի ընդհանուր պարտականությունների իրականացում
- Բանկային հաշիվների կառավարում
- Հաշվետվությունների կազմում, հաշիվ/ապրանքագրերի դուրս գրում, ՀԾ ծրագիր ներմուծում, ձևակերպում
- Ներմուծված ապրանքների փաստաթղթերի մուտքագրում և ձևակերպում ծրագիր
- Հաշվապահությանն առնչվող փաստաթղթերի վարում
- Գլխավոր հաշվապահի այլ հանձնարարությունների կատարում
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կամ տնտեսագիտական կրթություն
- Աշխատանքային փորձը պարտադիր է
- Հայկական հաշվապահական ծրագրերի հմուտ իմացություն,
- MS office(Excel) ծրագրերի փաթեթի տիրապետում,
- 1C 8.3 ծրագրի իմացությունը կդիտվի առավելություն
- Համակարգչային գրագիտություն և էլեկտրոնային դիմումների հետ աշխատելու փորձ
- Գրավոր և բանավոր հաղորդակցվելու, առաջնորդելու և թիմային աշխատանք կազմակերպելու ունակությունները ցանկալի են
- Սեղմ ժամկետների շրջանակներում աշխատելու, կառավարելու, կազմակերպելու և որոշումներ կայացնելու, ինչպես նաև ինքնուրույն աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Պահանջներին համապատասխանող թեկնածուները, կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել նշված էլ․ հասցեին:
Գաղտնիք չէ, որ ցանկացած կազմակերպության հաջողությունը սկիզբ է առնում ճիշտ ընտրված, տաղանդավոր, աշխատասեր և պրոֆեսիոնալ մարդկային ռեսուրսներից։ Քաջատեղյակ լինելով աշխատաշուկայում առկա խնդիրներին և կարիքներին` ստեղծվեց Errand HR Agency-ն: Ընկերության նպատակն է օգնել գործատուներին գտնել առավել համապատասխան մասնագետներ և օգնել մասնագետներին գտնել իրենց երազանքի աշխատանքը։ Մենք մատուցում ենք այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են հավաքագրումը, headhunting-ը, խորհրդատվությունը, փաստաթղթաշրջանառությունը, թիմի վերապատրաստումը և զարգացումը, թիմբիլդինգների կազմակերպումը և այլ համապատասխան ծառայություններ՝ ըստ կազմակերպության պահանջի։ Errand HR Agency-ն գործունեություն է ծավալում ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտերկրում։ Մենք չափազանց բարձր ենք գնահատում մեր գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցելու կարևորությունը: