
Հաշվապահ
Bella Casa
Նկարագրություն
Bella Casa ընկերության հաշվապահական թիմը համալրելու նպատակով՝ աշխատանքի ենք հրավիրում փորձառու Հաշվապահի
Պարտականություններ
- Վաճառքների՝ մեծածախ և մանրածախ ձևակերպում,
- Ապրանքանյութական արժեքների մուտքագրում,
- Դրամական միջոցների հաշվառում,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- ԵՏՄ հայտարարագրերի կազմում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ՝ 2տ.
- Հարկային օրենսդրության իմացություն,
- 1C ծրագրի, MS Excel, E-invoicing իմացություն
- Վերլուծական միտք, տվյալների բազայի հետ աշխատելու հմտություն, թիմային աշխատանքի կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ 09:00-18:00,
Շաբաթ օրը՝ հերթափոխի սկզբունքով
Ընդմիջումը՝ ընկերության միջոցների հաշվին
Աշխատավարձը՝ 300 000դրամ
Աշխատակիցների փոխադրման համար տրամադրվում է՝ ծառայողական մեքենա
Հասցե՝ Թևոսյան 115/14
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։