
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Senior
Industry:
Accounting, Audit
Նկարագրություն
« Վալենսիա » ՀՁ ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում հաշվապահի :
Պարտականություններ
- ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառման իրականացում, սահմանված կարգով և ժամկետներում պետական մարմիններին հաշվետվությունների ներկայացում ,
- Ընկերության ծախսերի վերահսկում,
- Ապրանքանյութական արժեքների հաշվառման և դրանց շարժի վերահսկողություն,
- Բանկային հաշիվների կառավարում,
- Հաշվետվությունների կազմում, հաշիվ/ապրանքագրերի դուրս գրում, ձևակերպում,
- Աշխատավարձի և աշխատակազմի հետ կապված այլ ծախսերի հաշվարկում և ձևակերպում,
- Գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողություն ,
- Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահական, տնտեսագիտական կամ այլ համապատասխան բնագավառում,
- Առնվազն 3 տարվա ավագ հաշվապահի փորձառություն,
- Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն,
- MS Office փաթեթի իմացություն,
- 1C 8.3 հաշվապահական ծրագրի և առցանց բանկային համակարգերի հետ աշխատելու հմտություն,
- E-invoicingծրագրի իմացություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 - օրյա
«Վալենսիա» ռեստորանա-հյուրանոցային համալիրը գտնվում է Երևան քաղաքի կանաչապատ տարածքում և հանդիսանում է հիանալի վայր հանգստի և զվարճանքի համար:Այստեղ հաճախորդներին ամբողջ տարին մատուցվում է բարձր մակարդակի հարմարավետություն և ծառայություններ:
«Վալենսիա» հյուրանոցային համալիրն իր մեջ հիանալիորեն համադրել է հարմարավետությունն ու եվրոպական նրբաճաշակությունը:
Ձեր կյանքի ամենակարևոր օրերն անցկացրե՛ք VALENSIA Banquet Hall-ում՝ դարձնելով անմոռանալի և հիշարժան:
See more