
Հաշվապահ
«Tamara» LLC
Նկարագրություն
Աշխատանքային պարտականություններ
- Ընթացիկ հաշվապահական աշխատանքների կազմակերպում և համակարգում
- Ներմուծումների և ձեռքբերումների հաշվառում,համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում
- Դրամարկղային գործառնությունների վարում
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
- Աշխատավարձի հաշվարկ
- Վիճակագրական հաշվետվությունների կազմում և ներկալացում
- Արտադրության հաշվառում և ձևակերպում
- Դրոշմապիտակների հաշվառում և վերագրում Vero համակարգում
- Պաշտոնից բխող այլ հանձնարարություններ
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Արտադրական կազմակերպություններում առնվազն 2 տարվա պարտադիր աշխատանքային փորձ
- MS Office, 1C 7.7,e-invoicing,taxservice.am ծրագրերի իմացություն(լրացուցիչ ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Վերլուծական միտք
- Ինֆորմացիոն մեծ բազայի հետ աշխատելու կարողություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Հաղորդակցման և թիմային աշխատելու հմտություն
- Պատասխանատվության բարձր զգացում և մարդկային բարձր որակներ
Հավելյալ նշումներ
Լրիվ դրույք, 6-օրյա աշխ.շաբաթ։
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին:
36 տարվա փորձ ունեցող «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը հայաստանյան շուկայում պաղպաղակի, կաթնամթերքի, խմորեղենի և կիսաֆաբրիկատների սառեցված արտադրանք արտադրող խոշորագույն և առաջատար ընկերություններից է: 1988թ. հիմնադրված «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը շարունակում է ընդլայնել իր արտադրության և վաճառքի ծավալները՝ շնորհիվ նորարար սարքավորումների և բարձրորակ հումքի, ինչպես նաև աշխատատեղերի քանակի ավելացման։ Այսօր ընկերությունն արտադրում է ավելի քան 90 տեսակի պաղպաղակ, 25 տեսակի կաթնամթերք, 40 տեսակի խմորեղեն և 40-ից ավել տեսակի սառեցված կիսաֆաբրիկատ արտադրանք։ Հավատարիմ մնալով բարձրորակ և առողջ սնունդ արտադրելու իր սկզբունքին՝ «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը մշտապես վայելում է սպառողների վստահությունը, ինչի մասին են վկայում ընկերությանը շնորհված մի շարք ազգային և միջազգային մրցանակներ, ինչպիսիք են «Տարվա առաջնորդ N1», Հայաստանի սպառողների ասոցիացիայի «Ժողովրդական ապրանքանիշը N1», «Համազգային վստահությունը», Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի «Տարվա սիրված և սննդարար պաղպաղակ մանուկների համար», «The Arch of Europe» փարիզի, Gallup միջազգային ընկերության «Լավագույն պաղպաղակի լավագույն բրենդ 2022թ.» և բազմիցս այլ տարածաշրջանային և միջազգային մրցանակներ: