Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ

Mellat bank CJSC

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Accounting, Audit
Deadline:
7/2/2022
Job posting has expired

Նկարագրություն

<<ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ>> ՓԲԸ-ն փնտրում է ֆինանսական ոլորտում առնվազ 2 տարվա աշխատանքային փորձով հաշվապահի։

Պարտականություններ

  • Ներքին հաշվապահության վարում
  • Դեբիտոր-կրեդիտորների հաշվառում,վարում
  • Ծախսերի հաշվառում,պայմանագրերի վարում
  • Հարկային հաշվետվությունների ներկայացում
  • Բանկի կողմից սահմանված կառավարչական հաշվետվությունների պատրաստում
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների իրականացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ ֆինանսական ոլորտում
  • Հաշվապահական հաշվառմանն առնչվող ՀՀ օրենքների,իրավական ակտերի, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների,հարկային օրենսդրության իմացություն
  • MS Office խարացված իմացություն(պարտադիր պայման)ՀԾ -բանկ ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Թիմում աշխատելու հմտություններ, նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում
  • Վերլուծական և գործնական մտածելակերպ, հաղորդակցման հմտությունների առկայություն
  • Անգլերեն լեզվի իմացություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկուշաբթի-ուրբաթ, 09:00-17:30։

Company օverview
address
Address
Ք. Երևան, Չարենցի 19
address
Number of employees
16-50
Phone
Phone
060388888

“Մելլաթ բանկ” Փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1992թ. մայիսին ՀՀ և ԻԻՀ միջև “Բարեկամության և համագործակցության մասին” համատեղ հայտարարության հիման վրա, ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ “Մելլաթ” պետական բանկի միջև կնքված համաձայնագիր-թույլտվության համաձայն, որպես ԻԻՀ “Մելլաթ” բանկի Երևանյան մասնաճյուղ: Մասնաճյուղը իր գործունեությունը սկսել է 1995թ. համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1995թ. հունվարի 10-ին տրված H-OՄ-1/4 արտոնագրի: 02.09.1997թ. Երևանի մասնաճյուղը վերակազմավորվել է դուստր բանկ փակ բաժնետիրական ընկերության՝ իրավաբանական անձի կարգավիճակով, իսկ 27.07.2005թ –ին վերանվանվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն: “Մելլաթ բանկ” ՓԲԸ-ն գրանցված է ՀՀ Կենտրոնական բանկում թիվ 78 գրանցման համարով: Կանոնադրական կապիտալը կազմում է 32,100,000,000 ՀՀ դրամ, որը ապահովել է ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը: ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը հանդիսանում է բանկի միակ բաժնետեր: Հայաստանի "Մելլաթ բանկ"-ը ոչ միայն հեշտացրել է առևտրային հարաբերությունները, այլ նաև մասնակցել է երկու երկրների մի շարք ծրագրերին, ինչպես նաև ծառայություններ է մատուցում Հայաստանի ներքին շուկային:

See more

Spread the word! Share this job on social media