Հարդարման աշխատանքների ինժեներ
Khakhamyan Heritage
Նկարագրություն
Մենք փնտրում ենք փորձառու Հարդարման աշխատանքների ինժեներ, ով կմիանա մեր թիմին և կստանձնի պրեմիում դասի նախագծերում ներքին հարդարման աշխատանքների կազմակերպման, համակարգման և վերահսկման պատասխանատվությունը։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել հարդարման աշխատանքների իրականացումը։
- Համակարգել ընդհանուր օգտագործման տարածքների (լոբբի, միջանցքներ, հասարակական գոտիներ) հարդարման աշխատանքները։
- Ղեկավարել բնակարանների պրեմիում հարդարման աշխատանքները՝ ընկերության սեփական թիմերի միջոցով։
- Համակարգել և վերահսկել կապալառու կազմակերպությունների աշխատանքը։
- Ապահովել աշխատանքների համապատասխանությունը դիզայն-նախագծերին, աշխատանքային փաստաթղթերին և ընկերության որակի չափանիշներին։
- Վերահսկել աշխատանքների կատարման ժամկետները։
- Միաժամանակ կառավարել մի քանի նախագծեր։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ շինարարության կամ ճարտարապետության ոլորտում։
- Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ հարդարման աշխատանքների ոլորտում։
- Առնվազն 3–5 տարվա փորձ՝ որպես առաջատար ինժեներ կամ հարդարման նախագծերի ղեկավար։
- Պրեմիում դասի նախագծերի իրականացման փորձ։
- Միաժամանակ մի քանի նախագծերի կառավարման փորձ։
- Հաջողությամբ ավարտված նախագծերի առկայություն։
Khakhamyan Heritage is a company that introduces a new culture of living where urban active life combines with serenity of nature. The company's AMANOO residential district is a gated green community located on the top of Yerevan, 2.5km away from downtown Yerevan and near the former Nork Forest. The luxury and green residential complex offers exemplary architecture, interior and surrounding landscape harmony, biometric architecture design, and a low-rise building with a limited number of residents. AMANOO has 75% green area with 1,100 mature and mainly evergreen trees and growing, as well as water areas, including lakes, waterfalls, and rivers.