Համակարգչային օպերատոր
«Ագաթ Գրուպ» ՍՊԸ
Նկարագրություն
Մանրածախ առևտրի ոլորտում Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը՝ Ագաթ տնտեսական խանութների ցանցն ընդլայնվում է և ք․ Երևան, Նորաշեն 47/5 հասցեում նոր բացվող մասնաճյուղում աշխատելու համար համագործակցության հրավիրում Համակարգչային օպերատորի:
Պարտականություններ
- Ընդունել վաճառքի ենթակա ապրանքները և մուտքագրել տվյալները համակարգում
- Կազմել մուտքի/ելքի փաստաթղթեր
- Օրական/ամսական հաշվետվությունները մուտքագրել համակարգում
- Վարել փաստաթղթերի պատշաճ հաշվառում և պահպանում
- Հաճախորդներին տրամադրվող քարտերի տվյալները մուտքագրել համակարգում
- Վաճառասրահի աշխատակիցներին տրամադրել գնապիտակներ, շտրիխ կոդեր՝ ըստ անհրաժեշտության
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի բավարար իմացություն
- MS Office համակարգչային փաթեթի իմացություն
- ՀԾ առևտուր կամ 1C:ERP համակարգերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն (չիմացության դեպքում կիրականացվի ընտրված թեկնածուի ուսուցում)
- Պատասխանատվություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Ժամանակի կառավարում
Հավելյալ նշումներ
Աշխատանքային շաբաթը վեցօրյա է։
«Ագաթ Գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին և հանդիսանում է մանրածախ առևտրի ոլորտում Հայաստանի խոշորագույն ու առաջատար ընկերություններից մեկը։ Ընկերությունն ընդգրկված է Հայաստանի խոշոր 1000 հարկ վճարողների ցուցակում։
Ընկերությունն իր բազմամասնաճյուղ ցանցով՝ 18 Ագաթ առևտրի կենտրոններով, սպառողներին առաջարկում է տնտեսական ապրանքների մեծ ու որակյալ տեսականի Երևանում, ինչպես նաև հանրապետության 14 քաղաքներում։
2023 թվականից ընկերությունն ընդլայնել է իր գործունեության շրջանակը՝ ներառելով նաև տնտեսական ապրանքների ներմուծում մի քանի ուղղություններից Հայաստանի Հանրապետություն։
Ընկերության աշխատակիցների թիվը գերազանցում է 400-ը։