
Համակարգչային օպերատոր
«Ագաթ Գրուպ» ՍՊԸ
Նկարագրություն
«Ագաթ Գրուպ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում համակարգչային օպերատորի՝ ք. Վաղարշապատ, Կնունյանց 1 փողոց, 1/3 փակուղի հասցեում առաջիկայում բացվող Ագաթ առևտրի կենտրոնում աշխատելու համար:
Պարտականություններ
- Ընդունել մատակարար ընկերությունների ներկայացրած ապրանքները, ստուգել ներկայացրած ապրանքների համապատասխանությունը փաստաթղթերին, մուտքագրել տվյալները ՀԾ-Առևտուր ծրագրում
- Գնավորել ապրանքը, տրամադրել գնապիտակներ
- Կազմել մուտքի/ելքի փաստաթղթերը
- Օրական/ամսական հաշվետվությունները մուտքագրել ՀԾ-Առևտուր ծրագրում
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն
- MS Office համակարգչային փաթեթի իմացություն
- ՀԾ ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Պատասխանատվություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Ժամանակի կառավարում
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են վերոնշյալ պահանջներին, կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել նշված էլ․ հասցեին։
«Ագաթ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականի հունիսի 11-ին և գործունեություն է ծավալում մանրածախ առևտրի ոլորտում՝ հաճախորդներին ներկայանալով Ագաթ առևտրի տնտեսական խանութների ցանցով: Ընկերության մասնաճյուղերն են՝ ք. Երևան, Զ. Քանաքեռցու 64/8, ք. Երևան, Սաֆարյան 5/1, ք. Աբովյան, Հանրապետության 22/10/2, ք. Արմավիր, Շահումյան 50/8, ք. Վաղարշապատ, Բաղրամյան 10, ք․ Վաղարշապատ, Կնունյանց 1, փակուղի 1/3, ք. Գավառ, Բոշնաղյան 4, ք. Մարտունի, Երևանյան 41/2, ք․Մարտունի, Մյասնիկյան 34, ք. Կապան, Շահումյան 1, ք. Վանաձոր, Մյասնիկյան 3/1-5, ք. Հրազդան, Անդրանիկի պողոտա 187։