Հացթուխ (Baker)
Melonpan
Նկարագրություն
«Մելոնպան» ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու հացթուխի՝ իր արտադրական թիմին միանալու համար։
Պարտականություններ
-
Հացաբուլկեղենի և այլ թխվածքների պատրաստում՝ համաձայն հաստատված բաղադրատոմսերի և տեխնոլոգիական քարտերի։
-
Խմորի պատրաստում, հունցում, ձևավորում և թխում։
-
Արտադրանքի որակի և արտաքին տեսքի վերահսկում։
-
Սննդի անվտանգության, սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում։
-
Աշխատանքային տարածքի և սարքավորումների մաքրության ապահովում։
Պահանջներ
-
Հացթուխի աշխատանքային փորձ։
-
Խմորի պատրաստման և թխման տեխնոլոգիաների իմացություն։
-
Պատասխանատվություն, ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
-
Թիմում աշխատելու ունակություն։
-
Արագ և արդյունավետ աշխատելու կարողություն։
Մենք առաջարկում ենք՝
-
Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում։
-
Մրցունակ աշխատավարձ։
-
Հարմարավետ աշխատանքային պայմաններ։
-
Պրոֆեսիոնալ և աջակցող թիմ։
-
Մասնագիտական զարգացման հնարավորություն։
Մելոնպանում մեր ուշադրության կենտրոնում հյուրի փորձառությունն է։ Մենք մեր գործը կառուցում ենք մարդկանց միջև ձևավորվող վստահության ու նվիրվածության վրա՝ այն վարպետության, որը փոխանցվում է ձեռքից ձեռք, հղկվում տարիների ընթացքում և զգացվում ամեն մի մանրուքում։ Մենք սա կոչում ենք «ինքնաստեղծ վարպետություն»՝ համոզմունք, որ յուրաքանչյուր ապրանք, ծառայություն, հյուրընկալության յուրաքանչյուր պահ անհատական ու նվիրված աշխատանքի արդյունք է։