Հաճախորդների սպասարկման մասնագետ
TotoGaming
Աշխատանքի նկարագրություն
Toto Gaming ընկերությունը Շենգավիթ սպասարկման կետի համար փնտրում է հաճախորդների սպասարկման մասնագետի, ով պատասխանատու է հաճախորդների կողմից խաղադրույքներ ընդունելու, ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրելու համար:
Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել հաճախորդների սպասարկում և գրանցում
- Ընդունել խաղադրույքներ
- Տրամադրել տեղեկատվություն հաճախորդներին ընկերության կողմից տրամադրվող ծառայությունների, պրոդուկտների վերաբերյալ
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն
- Խաղային ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Համակարգչային բազային գիտելիքներ
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
- Սովորելու ունակություն և պատրաստակամություն
- Հաղորդակցման (բանավոր և գրավոր) և իրավիճակը ներկայացնելու հմտություններ
- Բանակցելու և վաճառքի հմտություններ
- Կոնֆլիկտներն օբյեկտիվորեն գնահատելու և լուծելու հմտություններ
- Սթրեսակայունություն, լարված իրավիճակներում աշխատելու հմտություններ
- Տարբեր հերթափոխերով աշխատելու պատրաստակամություն
TotoGaming-ը սկսել է իր գործունեությունը 2004 թ-ի հունիսի 10-ին և հետագա տարիների ընթացքում աստիճանաբար զարգանալով՝ վերածվել է վստահելի բրենդի խաղերի ոլորտում։ Ընկերության մատուցած ծառայությունները հասանելի են ինչպես տարբեր առցանց հարթակներում, այնպես էլ շատ հարմարավետ սպասարկման սրահներում: Մենք առաջարկում ենք հաճախորդներին ժամանցի լավագույն տարբերակները և ապահովում պրոդուկտների մեծ ընտրություն՝ սպորտային խաղադրույքներ, խաղադրույքներ կիբերսպորտի վրա, սլոթեր, Live Կազինո, TV խաղեր, Վիրտուալ սպորտ, Արագ խաղեր, հմտության խաղեր։