Get our free app. It won't take up space on your device

Հաճախորդների սպասարկման մասնագետ

Լայթ-Գրուպ ՓԲԸ

Location: Arabkir, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level, Senior
Industry: Customer Support, Client Care, Information Technologies, Software Development
Students will also be considered
Deadline:
9/4/2026

Նկարագրություն

Lite-Group ընկերությունը, որը զբաղվում է ապահովագրական ընկերությունների գործունեության համալիր ավտոմատացմամբ, հրավիրում է համալրելու իր թիմը Հաճախորդների սպասարկման մասնագետի հաստիքում։

Եթե սիրում եք աշխատել մարդկանց հետ, հետաքրքրված եք տեղեկատվական տեխնոլոգիաներով և ցանկանում եք դառնալ զարգացող ու պրոֆեսիոնալ թիմի անդամ, ապա սպասում ենք հենց Ձեր դիմումին։

Պարտականություններ

  • Տրամադրել խորհրդատվություն Lite-Group-ի ծրագրային լուծումների և ծառայությունների վերաբերյալ,
  • Ընդունել և մշակել գործընկեր կազմակերպությունների հարցումները,
  • Բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել համապատասխան լուծումներ,
  • Տրամադրել արագ, հստակ և որակյալ աջակցություն հեռախոսով, էլեկտրոնային փոստով և այլ կապի միջոցներով,
  • Համագործակցել ընկերության այլ ստորաբաժանումների հետ՝ հաճախորդների հարցերի արդյունավետ լուծման նպատակով,

Ո՞ւմ ենք փնտրում

Մեզ համար կարևոր է, որ Դուք՝

  • Ունենաք բարձրագույն կրթություն,
  • Ազատ տիրապետեք հայերենին և ունենաք ռուսերեն լեզվի լավ իմացություն,
  • Ունենաք համակարգչային գիտելիքներ և պատրաստակամ լինեք արագ յուրացնելու նոր ծրագրեր,
  • Լինեք պատասխանատու, կազմակերպված և ուշադիր մանրուքների նկատմամբ,
  • Ունենաք զարգացած հաղորդակցման և հաճախորդների հետ արդյունավետ աշխատանք կառուցելու հմտություններ,
  • Լինեք նախաձեռնող, դրական մտածողությամբ և թիմային աշխատանքի կողմնակից,
  • Ունենաք սովորելու և մասնագիտական աճի ձգտում,
  • Կարողանաք վերլուծել իրավիճակները և առաջարկել արդյունավետ լուծումներ։

Կդիտվի որպես առավելություն, եթե՝

  • Ունեք հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ,
  • Ծանոթ եք ֆինանսական, բանկային կամ ապահովագրական համակարգերին,
  • Ունեք CRM կամ այլ բիզնես ծրագրերի հետ աշխատելու փորձ։

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք՝

  • Կայուն աշխատանք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող առաջատար ընկերությունում,
  • Մասնագիտական ուսուցում և շարունակական զարգացում,
  • Աջակցող և ընկերական աշխատանքային միջավայր,
  • Մրցունակ աշխատավարձ՝ ըստ գիտելիքների և փորձի,
  • Լիարժեք աշխատանքային օր։

Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media