
Հաճախորդների սպասարկման մասնագետ
REGO INSURANCE CJSC
Նկարագրություն
Մենք փնտրում ենք պատասխանատու, եռանդուն և փորձառու հաճախորդների սպասարկման մասնագետի՝ անդերրայթերի, RESO թիմի միանալու համար։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ապահովագրության, բանկային, ֆինանսների, տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- Պարտադիր աշխատանքային փորձը ֆինանսական, ապահովագրական կամ այլ նմանատիպ ոլորտում, ապահովագրական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Ժամանակի ճիշտ տնօրինման և վերջնաժամկետները պահպանելու կարողություն,
- MS Office փաթեթի իմացություն,
- Սովորելու ցանկություն։
Պարտականություններ
- Գործակալներից, վաճառող ստորաբաժանումներց և հաճախորդներից կամավոր ապահովագրատեսակների մասով ստացված հարցումների մշակում՝ անդերրայթինգ, սակագնի հաշվարկ, համապատասխան առաջարկի կազմում և տրամադրում գործակալներին/ հաճախորդներին,
- Համակարգ մուտքագրված ապահովագրության պայմանագրերի, լրացուցիչ համաձայնագրերի անդերրայթինգ և հաստատում,
- Ապահովագրության վկայագերի/պայմանագրերի ձևակերպում, հաշիվ ապրանքագրերի, լրացուցիչ համաձայնագրերի (փոփոխություն, լրացում, դադարեցում) կազմում և հաստատում
- Ապահովագրության վկայագրերի/պայմանագրերի վերակնքման գործընթացի վերահսկում, նոր առաջարկների կազմում և վերակնքման կազմակերպում,
- Վաճառող ստորաբաժանումների և գործակալների հաշվեգրված միջնորդավճարների և պարտքերի մասով խորհրդատվության տրամադրում,
- Վաճառող ստորաբաժանումների և գործակալների սպասարկում, փոփոխությունների և նորությունների վերաբերյալ իրազեկում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամերը՝ 09:00-ից 18:00։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին։
«ՌԵԳՈ ԻՆՇՈւՐԱՆՍ» Ապահովագրական ընկերությունը աջակցում է Հայաստանում քաղաքակիրթ ապահովագրական շուկայի զարգացմանը և հասարակության ապահովագրական մշակույթի կայացմանը:
«ՌԵԳՈ ԻՆՇՈւՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է՝
- Գույքի ապահովագրություն,
- Առողջության ապահովագրություն,
- Փոխադրվող գույքի ապահովագրություն,
- Դժբախտ պատահարներից ապահովագրություն,
- Տրանսպորտային միջոցների ապահովագրություն,
- Ճանապարհորդության ապահովագրություն։