Հաճախորդների սպասարկման և մոնիթորինգի մասնագետ
SOLARA
Նկարագրություն
«Սոլարա» ՍՊԸ-ն՝ հանդիսանալով արևային էներգետիկայի լուծումների ոլորտում առաջատար ընկերություն, ընդլայնում է իր թիմը և փնտրում է հաճախորդների սպասարկման և մոնիթորինգի մասնագետ, ով կիրականացնի արևային կայանների աշխատանքի մշտադիտարկում, կբացահայտի տեխնիկական խնդիրները, կհաղորդակցվի հաճախորդների հետ և կհամակարգի սպասարկման գործընթացի փուլերը։
Պարտականություններ
-
ՀՀ ամբողջ տարածքում տեղադրված արևային համակարգերի անընդհատ մշտադիտարկման ապահովում մոնիթորինգային ծրագրի միջոցով (կայանների օնլայն մոնիթորինգ, օֆֆլայն և ալարմային դեպքերի վերահսկում, սթրինգների ստուգում)
-
Արևային կայանների և ջրատաքացուցիչների վերաբերյալ հաճախորդների հեռախոսազանգերի, առաջացած խնդիրների պարզաբանում, անհրաժեշտության դեպքում հայտն ուղղորդել համապատասխան բաժին խնդրի կարգավորման համար
-
Bitrix համակարգում արտացոլել կայանների տեղադրման և սպասարկման ընթացիկ փուլերը՝ հետևողական լինելով ընթացակարգի հաջորդականությանը
-
Bitrix համակարգում աշխատանքային գործունեությամբ պայմանավորված անհրաժեշտ տվյալնների, տեղեկատվության արտացոլում , թարմացում, համակարգում
-
Պահպանել կապ հաճախորդների հետ՝ սպասարկման ընթացքում առաջացած խնդիրների վերաբերյալ
-
Անհրաժեշտ հաշվետվությունների ներկայացում անմիջական ղեկավարին և փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովում
Պահանջներ
-
Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը էլեկտրատեխնիկայի, էներգետիկայի կամ հարակից ոլորտում կդիտարկվի առավելություն
-
Արևային էներգետիկայի ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի առավելություն
-
Տեխնիկական սպասարկման, մոնիթորինգի կամ էներգետիկայի ոլորտում աշխատանքային փորձառությունը կդիտարկվի առավելություն
-
CRM համակարգերի (Bitrix) աշխատելու կարողություն
-
Microsoft Excel-ի և Office փաթեթի լավ իմացություն։
- Պատասխանատվության բարձր զգացում
- Վերլուծական մտածողություն
- Խնդիրների արագ լուծման կարողություն
- Հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցվելու հմտություն։
- Սթրեսային իրավիճակներում կողմնորոշվելու կարողություն։
- Թիմում աշխատելու հմտություն
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների տիրապետում
Հավելյալ նշումներ
Մինչև աշխատանքի ընդունվելը կազմակերպությունը ապահովում է ուսումնական ընթացակարգ՝ փորձի փոխանակման և տեղեկատվության փոխանցման նպատակով
Աշխատանքային գրաֆիկը վեցօրյա, ժամը՝ 09։00-18։00 / գրասենյակից/ , շաբաթ օրը՝ 09։00-16։00 /հեռավար/
ՍՈԼԱՐԱ ընկերությունը Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում գործող փորձառու ընկերություններից մեկն է, որը հիմնադրվել է 2019 թվականին և հանդիսանում է «LA Սոլար գրուպ»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մեր ընկերությունը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ՝ արևային կայանների նախագծումից մինչև տեղադրում և շահագործում: Ինչպես նաև առաջարկում ենք արևային պրեմիում վահանակների և արևային էներգիայի հետ կապված այլ սարքավորումների լայն տեսականի: