Հաճախորդների ներգրավման մասնագետ (Cold Calling Specialist)
Calibri Group
Նկարագրություն
Calibri Real Estate–ը Հայաստանի առաջատար անշարժ գույքի գործակալություններից է։ Մենք աշխատում ենք միջազգային ստանդարտներով, կիրառելով Հյուսիսային Ամերիկայի առաջադեմ տեխնոլոգիաներ։ Մեր թիմը ընդլայնվում է, և մենք փնտրում ենք հաճախորդների ներգրավման մասնագետ, ով կաջակցի ռիելթորներին՝ ապահովելով թիրախավորված զանգեր և արդյունավետ հանդիպումներ պոտենցիալ հաճախորդների հետ։
Պաշտոնի նպատակը
Սառը զանգերի միջոցով ներգրավել նոր պոտենցիալ հաճախորդներ, բացահայտել նրանց կարիքները և նշանակել արդյունավետ հանդիպումներ ռիելթորների հետ։ Ձեր աշխատանքը կօգնի գործակալներին կենտրոնանալ վաճառքի հիմնական գործընթացների վրա։
Պարտականություններ
- Սառը զանգերի իրականացում՝ ըստ օրական և շաբաթական պլանի,
- Պոտենցիալ հաճախորդների կարիքների բացահայտում,
- Հաճախորդներին ներկայացնել ընկերության ծառայությունները,
- Առարկությունների մշակման միջոցով վստահություն ձևավորել,
- Հանդիպումներ համակարգել ռիելթորների ժամանակացույցի հետ համադրելով,
- Հանդիպումների վայրի և ժամի ճշգրտում, փոփոխությունների օպերատիվ փոխանցում,
- Տվյալների գրանցում CRM համակարգում՝ մանրամասն մեկնաբանություններով,
- Շաբաթական հաշվետվությունների կազմում և արդյունքների վերլուծություն,
- Նոր ընդունված գործակալների ուսուցում՝ մասնավորապես սառը զանգերի և հաճախորդների ներգրավման մեթոդաբանության փոխանցում։
Պահանջներ
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Վաճառքի կամ սառը զանգերի փորձը առավելություն է,
- Վերլուծական մտածողություն և լսելու կարողություն,
- Կարգապահություն, համակարգված աշխատանք, պատասխանատվություն,
- CRM համակարգերում աշխատելու հմտություն ցանկալի է։
Հավելյալ նշումներ
- Լրիվ դրույք,
- Ֆիքսված աշխատավարձ + տոկոսի համակարգ՝ աշխատանքի արդյունքների հիման վրա,
- Կարիերայի աճի հնարավորություն՝ ներքին վերապատրաստումներով և առաջխաղացման ճանապարհով։
Ծառայությունները՝ Ռիելթորական և գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման, իրավաբանական և հաշտարարության ծառայություններ։
Մեր առաքելությունն է`
Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։
Գաղափարախոսությունը
Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։
Դրա համար մենք՝
- Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով,
- Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ,
- Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով,
- Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։