Get our free app. It won't take up space on your device

Հաճախորդների մենեջեր ("Էրեբունի" մասնաճյուղ)

ID bank

Industry: Accounting, Finance, Banking, Customer Support, Client Care
Deadline: 6/20/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level

Նկարագրություն

"ԱյԴի Բանկ" ՓԲԸ-ն "Էրեբունի" մասնաճյուղում հաճախորդների մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։

Պարտականություններ

  • Հաճախորդների սպասարկում, Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության տրամադրում,
  • Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում,
  • Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վաճառքի/խաչաձև վաճառքի իրականացում,
  • Վարկերի տրամադրման, ավանդների ներգրավման, բանկային հաշիվների բացման և սպասարկման, վճարային քարտերի, պահատուփային /անհատական պահատեղեր/, հեռակառավարման համակարգերի գծով գործառույթների իրականացում,
  • Պետական մարմինների սպասարկման գրասենյակների և ապահովագրական գործակալի գործառույթների իրականացում,
  • Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի, դրանց կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում,
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարականների և/կամ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնությունների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վարկավորման ոլորտում,
  • ՀՀ բանկային օրենսդրության իմացություն,
  • Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office),
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,
  • Վաճառքի հմտություններ,
  • Վերլուծական հմտություններ,
  • Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
  • Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
Company օverview
address
Address
ք․Երևան, Վարդանանց 13

«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։ «ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորար Բանկ՝ հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/:

See more

Spread the word! Share this job on social media