Get our free app. It won't take up space on your device

Հաճախորդների հետ աշխատանքի և ծրագրերի համակարգող

YELL.am

Location: Kentron, Yerevan
Salary:
Monthly 150,000-300,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek, Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Customer Support, Client Care, Information Technologies, Software Development
Deadline:
9/19/2026

Աշխատանքի նկարագիր

Փնտրում ենք մասնագետ, ով կդառնա ընկերության և հաճախորդների միջև հիմնական կապող օղակը՝ ծրագրի ներկայացման, ներդրման, օգտագործման և հետագա զարգացման փուլերում։

Հիմնական պարտականություններ

  • Վաճառքի թիմի կողմից փոխանցված նոր հաճախորդների հետ հանդիպումների անցկացում և ծրագրային լուծումների ներկայացում։
  • Հաճախորդին ծրագրի հնարավորությունների և գործիքների ցուցադրում, հարցերին պատասխանների տրամադրում։
  • Հաճախորդի կողմից ներկայացվող պահանջների, առաջարկների և փոփոխությունների բացահայտում, գրանցում և հստակ ձևակերպում։
  • Հաճախորդի պահանջների փոխանցում տեխնիկական թիմին և դրանց քննարկման կազմակերպում։
  • Հաճախորդների հետ մշտական կապի պահպանում ծրագրի օգտագործման և հետագա զարգացման ընթացքում։
  • Գործող հաճախորդներին ծրագրի գործիքների և հնարավորությունների օգտագործման հարցում խորհրդատվության տրամադրում։
  • Նոր փոփոխությունների և ֆունկցիոնալ պահանջների քննարկում հաճախորդի հետ, դրանց ճիշտ ձևակերպում և փոխանցում տեխնիկական թիմին։
  • Տեխնիկական թիմին փոխանցված առաջադրանքների կատարման ընթացքի վերահսկում։
  • Առաջադրանքների կատարման ժամկետների հետևում և անհրաժեշտության դեպքում թիմից կարգավիճակի ճշտում։
  • Հաճախորդին առաջադրանքների ընթացքի և կատարման վերաբերյալ ժամանակին տեղեկատվության տրամադրում։
  • Հաճախորդի հետ առաջացող հարցերի, խնդիրների և առաջարկների համակարգում ու համապատասխան մասնագետներին փոխանցում։
  • Անհրաժեշտության դեպքում ծրագրի փոփոխությունների և նոր ֆունկցիոնալության վերաբերյալ քննարկումների կազմակերպում։
  • Ղեկավարության կողմից տրված այլ աշխատանքային առաջադրանքների կատարում։

Պահանջվող հմտություններ

  • Հաղորդակցման և բանակցելու լավ հմտություններ։
  • Հաճախորդի պահանջները լսելու, հասկանալու և ճիշտ ձևակերպելու ունակություն։
  • Տեխնիկական տեղեկատվությունը հաճախորդին պարզ և հասկանալի ներկայացնելու կարողություն։
  • Տարբեր խնդիրներ միաժամանակ համակարգելու և առաջնահերթությունները ճիշտ դասավորելու ունակություն։
  • Պատասխանատվություն առաջադրանքների և ժամկետների նկատմամբ։
  • Թիմային աշխատանքի և տեխնիկական մասնագետների հետ արդյունավետ համագործակցության կարողություն։
  • Ծրագրային համակարգերի նկատմամբ հետաքրքրվածություն և նոր գործիքներ արագ սովորելու ունակություն։
  • Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է։

Կլինի առավելություն

  • IT ոլորտում աշխատանքային փորձ։
  • CRM/ERP կամ այլ բիզնես համակարգերի հետ աշխատելու փորձ։
  • Business Analyst, Account Manager, Customer Success կամ Project Coordinator աշխատանքի փորձ։
  • Ծրագրավորման և տեխնիկական գործընթացների ընդհանուր պատկերացում։

Հաստիքի հիմնական նպատակը

Մասնագետը պետք է ապահովի, որ հաճախորդի պահանջը ճիշտ հասկացվի և փոխանցվի տեխնիկական թիմին, առաջադրանքը ժամանակին կատարվի, իսկ հաճախորդը ամբողջ գործընթացի ընթացքում ստանա հստակ և ժամանակին տեղեկատվություն։

Company օverview
address
Number of employees
16-50
Phone
Phone
8778

YELL.am-ը՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ, բիզնես պորտալ և տեղեկատվական համակարգ է, որը Հայաստանում գործող կազմակերպություններին տրամադրում է ինքնակառավարվող բիզնես էջ և ապահովում այցելություններ, դիտումներ, զանգեր ․․․․ և մի շարք թվային մարքեթինգի գործիքներ։

Հիմնադրվել է 2009 թվականին և համարվում է առաջատարներից մեկը իր բնագավառում:

Մոտ 70000 գրանցված կազմակերպություններ, մոտ 6000 համագործակցություն։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
13th salary
13th salary
Trainings
Trainings
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media