Հաճախորդների հետ առցանց հաղորդակցության մասնագետ
Meridian Prime Service Company
Նկարագրություն
Meridian Prime Service նորարարական և զարգացող ընկերությունը փնտրում է ակտիվ, հաղորդակցվող և նպատակասլաց մասնագետի՝ իր թիմին միանալու համար։
Մենք փնտրում ենք Հաճախորդների հետ առցանց հաղորդակցության մասնագետ, ով կմիանա մեր թիմին և կնպաստի ընկերության հաճախորդների բազայի ընդլայնմանը։
Պարտականություններ
- Սոցիալական ցանցերի միջոցով պոտենցիալ հաճախորդների որոնում։
- Նոր հաճախորդների հետ առցանց կապի հաստատում և ակտիվ հաղորդակցություն։
- Ընկերության ծառայությունների ներկայացում և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում։
- Հաճախորդների հետ գրագետ, բարեհամբույր և արդյունավետ նամակագրության վարում։
- Հաճախորդների հետ շարունակական կապի պահպանում։
- Սահմանված օրական և ամսական աշխատանքային ցուցանիշների ապահովում։
- Թիմի հետ արդյունավետ համագործակցություն և ընթացիկ աշխատանքային առաջադրանքների կատարում։
Պահանջներ
Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝
- Անգլերենի իմացություն՝ առնվազն B1 մակարդակ։
- Սոցիալական ցանցերի (Facebook, Instagram և այլն) լավ իմացություն։
- Գրավոր և բանավոր հաղորդակցման զարգացած հմտություններ։
- Նոր մարդկանց հետ հեշտությամբ կապ հաստատելու և արդյունավետ հաղորդակցություն վարելու կարողություն։
- Նախաձեռնողականություն, ակտիվություն և արդյունքի հասնելու ձգտում։
- Համակարգչային գրագիտություն և առցանց հարթակներից օգտվելու հմտություններ։
- Թիմում աշխատելու կարողություն և պատասխանատու մոտեցում աշխատանքային պարտականություններին։
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն, սակայն պարտադիր չէ։
Հավելյալ նշումներ
- Աշխատավարձ՝ 250.000 դրամ մաքուր (net) + բոնուսներ
- Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի–ուրբաթ 11:00–20:00, շաբաթ՝ 11։00-18։00
- Աշխատանքի վայրը՝ Քըրք Քըրքորյան 31/21
- Հեռախոս՝ 041-123-126
Մենք միջազգային առևտրով և թվային ծառայություններով զբաղվող ընկերություն ենք։ Մեր գործունեությունը ներառում է նոր էներգետիկ ավտոմեքենաների, պահեստամասերի, էլեկտրական տրանսպորտային միջոցների և տարբեր ապրանքների ներմուծում ու արտահանում, ինչպես նաև բիզնեսների համար սոցիալական մեդիայի կառավարում, գովազդային ծառայություններ և թվային մարքեթինգի լուծումներ։ Ընկերությունը համագործակցում է միջազգային շուկաների հետ՝ նպաստելով Հայաստանի և արտերկրի միջև բիզնես կապերի զարգացմանը։ Մենք նպատակ ունենք տրամադրել ժամանակակից, արդյունավետ և նորարարական ծառայություններ՝ աջակցելով մեր գործընկերների աճին և ընդլայնմանը։