Get our free app. It won't take up space on your device

Գույքագրման մասնագետ

Shen - Effect Group CJSC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Junior, Mid level
Industry: Accounting, Audit, Security, Protective Services
Deadline:
11/26/2025

Նկարագրություն

Շեն - Էֆֆեկտ Գրուպն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և պարտաճանաչ անձանց՝ ներքին վերահսկողությունում գույքագրման մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար: Մասնագետը պատասխանատու է լինելու Ընկերության ներքին վերահսկողության բոլոր գործընթացների կատարման և համակարգման համար՝ համաձայն սահմանված ընթացակարգերի:

Պարտականություններ

  • Իրականացնել արտադրական գործընթացների վերահսկողություն,
  • Վերահսկել ընկերության տարածքից արտահանվող արտադրանքի գործընթացը,
  • Կատարել գույքագրում պատրաստի ապրանքի և հումքի պահեստներում,
  • Իրականացնել ընկերության տրանսպորտի բաժնում վարորդների աշխատանքի, վառելիքի և մեքենաների սարքին վիճակի վերահսկողություն,
  • Իրականացնել ստուգումներ՝ համաձայն ընկերության կողմից որդեգրված ընթացակարգերի:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտներում,
  • ՀԾ ծրագրի և MS Office-ի իմացություն,
  • Գույքագրման փորձ,
  • Տրանսպորտային միջոցների վերահսկողության փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Բանակցային և թիմում աշխատելու հմտություն,
  • Կարգապահության և պատասխանատվության բարձր զգացում։

Հավելյալ նշումներ

Վերոնշյալ պահանջներին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել աշխատանքին՝ ուղարկելով Ձեր CV-ին։

Company օverview
address
Address
Շիրակի 2/5
address
Number of employees
501-1000
Phone
Phone
077235319

«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։

2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:

Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:

Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը:

See more
Benefits
Business trips
Business trips
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
Sports Package
Sports Package
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address

Խնդրում ենք նշել աշխատավարձի նախընտրելի չափ: *

This field is required

Խնդրում ենք նշել՝ առաջարկը ստանալուց հետո, երբ կարող եք միանալ թիմին: *

This field is required

Աշխատանքը գտնվում է Չարբախի մետրոյի հարևանությամբ: Տարածքային այն հարմա՞ր է Ձեզ համար: *

This field is required

Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media